Այս շքեղ ամենագնացը նոր «Նիվա»-ն է. ե՞րբ այն կհայտնվի վաճառքում, և ի՞նչ տեսք ունի դրա սրահը (Photo)


10:27 , 29 հոկտեմբեր, 2018

Ռուսական «ԱվտոՎԱԶ»-ի ամենահայտնի քրոսովերի՝ Lada 4x4-ի սերնդափոխության համար դեռևս շատ ժամանակ կա: Նորույթը կցուցադրվի 3-4 տարուց, սակայն դրա վերաբերյալ պաշտոնական տեղեկությունները շատ են:

Ինչպես նշում է ria.ru-ն, նոր մոդելը կլինի շքեղ քրոսովեր: Այն կզրկվի «Նիվա» անունից ու պարզապես կկոչվի 4x4: Նորույթի պաշտոնական մոդելի շնորհանդեսը կկայանա 2021թ., մինչդեռ սերիական արտադրությունը կսկսվի 2022թ.:

Հիմնական պատճառը, որ ընկերությունը չի շտապում նոր մոդելի թողարկման հարցում, այն է, որ  ներկայիս «Նիվա»-ն մեծ պահանջարկ է վայելում և Ռուսաստանում ամենաշատ վաճառվող մեքենաներից է: Հավելենք, որ «Նիվա»-ն արտադրվում է արդեն 41 տարի ու «ԱվտոՎԱԶ»-ի ամենահայտնի մոդելներից է: