Samsung-ը կթողարկի Galaxy S10-ի 3 տարբերակներ՝ մրցակցելու համար նոր iPhone-ի հետ:
Samsung Galaxy S10-ի ամենաէժան տարբերակը կարող է ունենալ միայն 64 գեգաբայթ ներկառուցված հիշողություն: Այս մասին հաղորդում է SlashGear ռեսուրսը:
Աղբյուրի տվյալներով՝ Samsung Galaxy S10-ը կներկայացվի 3 տարբերակներով, որոնցից յուրաքանչյուրը կթիրախավորի iPhone XR-ը, iPhone XS-ը կամ iPhone XS Max-ը:
Galaxy S10 Lite (SM-G970x)-ի փոքր տարբերակը կդառնա iPhone XR-ի մրցակիցը: Այն կունենա հարթ 5,8-դույմանոց էկրան, մատնահետքերի սկաներ և 4G մոդեմ: Գինը 750 դոլար է:
Galaxy S10 (SM-G973x)-ի ստանդարտ տարբերակը դիտարկվում է որպես iPhone XS-ի մրցակից: Այն կունենա 5,8-դույմանոց էկրան, մատնահետքերի սկաներ, 5G մոդեմ, նվազագույնը 128 գեգաբայթ ներկառուցված հիշողություն, հնարավոր է 256 գեգաբայթ և նույնիսկ 512 գեգաբայթ UFS 3.0-ի ստանդարտ: Գինը 1000 դոլար է:
Galaxy S10 Plus (SM-G975x)-ի մեծ տարբերակը կդառնա iPhone XS Max-ի մրցակիցը՝ 6,4 դյումանոց էկրանով, 128 գեգաբայթ ներկառուցված հիշողությամբ, 5G մոդեմով: Գինը կկազմի 1100 դոլար: