29-ամյա ֆրանսուհի Կամիլ Լագյեն բախվել է մաշկի 90% այրվածքների հետ՝ պենիցիլինի նկատմամբ ծանր ալերգիկ ռեակցիայի արդյունքում։ Այժմ նրա մարմինը ոտից գլուխ վերքերով է պատված։ Սովորաբար մարդու օրգանիզմն ի վիճակի չէ պայքարել նման դաժան հարվածի դեմ, իսկ մարմինը չի կարող վերականգնել մաշկի այդքան մեծ ծավալը։ Սակայն Կամիլը շատ շաբաթներ հիվանդանոցում անցկացնելուց հետո, կարողացել է ողջ մնալ։

Պարզվել է, որ կինը տառապում է հազվադեպ հանդիպող թունավոր էպիդերմային նեկրոլիզ հիվանդությամբ, որը հանդիպում է միլիոնից մեկ–երկուսի մոտ։

Ամենից զարմանալին այն է, որ փոքր ժամանակ Կամիլն արդեն ստացել էր պենիցիլին և նման ոչ մի բան նրա օրգանիզմի հետ տեղի չէր ունեցել։ Բժիշկները բացատրել են, որ ալերգիան կարող է զարգանալ մարդու մոտ կյանքի ցանկացած փուլում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել