«Երեկ հրապարակվեցին քաղաքապետի տեղակալների անունները: Հայկ Մարությանն իր տեղակալներ է տեսնում ավագա­նու «Իմ քայլը» դաշինքի անդամ­ներ Հրաչյա Սարգսյանին, Հայկ Սարգսյանին, Տիգրան Վիրաբյանին և Սերգեյ Հարությունյանին: Ինչպեսև գրել էինք՝ առաջին տեղակալի թեկնածուն Հրաչյա Սարգսյանն է: Նա կառավարման մասնագետ է, «Արդշինբանկ» ՓԲԸ սպառողական և հիփոթեքային վարկավոր­ման, ռիսկերի կառավարման բաժնի պետը: Գրել էինք նաև Հայկ Սարգսյանի մասին՝ մասնագի­տությամբ տնտեսագետ, Տնտեսագիտական համալսարանի դասախոս: 2006-2018 թթ. աշխատել է ՀՀ կենտրոնական բանկում որպես ապահո­վագրական ընկերությունների վերահսկողության բաժնի ղեկավար: 

Մյուս 2 փոխքաղաքապետները, պարզվեց, քաղաքապետի հարազատ միջա­վայրից են՝ շոու-բիզնեսից: «Տրիադա» ստուդիայի փոխտնօրեն Սերգեյ Հարությունյանը, որը բազ­մաթիվ ֆիլմերի, հոլովակների պրոդյուսեր է, Հայկ Մարությանի Kargin studio-ի նկարահանած «Սիրո գործակից» և «Սուպեր մամա 2» ֆիլմի պրոդյուսերն է: Նախկին իշխանությունները նրան հաճախ էին պատվերներ տալիս: 

Չորրորդն էլ Տիգրան Վիրաբյանն է՝ Գյումրու դրամատիկական թատրոնի տնօրենը: Ասում են՝ կազմակերպչական ունակություններով օժտված անձնավորություն է: Նրա օրոք թատրոնը կենդանացել է, որոշ ներկա­յացումների ժամանակ նույնիսկ անշլագ է լինում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել