Ուժեղագույն մաֆիաների թոփում հայտնվելու համար հաշվի են առնվել երկրներում նրանց տարածվածությունը, նրանց անօրինական գործունեությունը՝ զենքի առքուվաճառք, թմրանյութի առևտուր և այլն։

1․ Սիցիլական մաֆիա

19-րդ դարից սկսած գործում է Սիցիլիայում, իսկ 20-րդ դարում այն արդեն դարձել էր միջազգային կազմակերպություն։ Սկզբում այս կազմակերպության գործունեության նպատակն էր նարնջի պլանտացիաների պաշտպանությունը։ Փաստացի, նրանք պլանտացիաները պաշտպանում էին հենց իրենցից։ Այս ամենը ռեկետի սկիզբն էր։ Ավելի ուշ Կոզա Նոստրան ընդլայնեց իր գործունեության շրջանակը և դարձավ հանցախումբ՝ բառիս բուն իմաստով։ 20-րդ դարից սկսած՝ նրանց գործունեության հիմնական ուղղությունը դարձավ ավազակությունը։

2․ Ռուսական մաֆիա

Պաշտոնապես սա համարվում է ամենասարսափելի հանցախումբը։ ՀԴԲ-ի նախկին գործակալներն այս կազմակերպության անդամներին անվանում են «Երկրագնդի ամենավտանգավոր մարդիկ»։ Արևմուտքում ռուսական մաֆիայի հետ են կապում ինչպես հետխորհրդային երկրների հանցավոր խմբերին, այնպես էլ այլ ազգությունների հանցավոր ներկայացուցիչներին։ Ոմանք իրենց մարմինը պատում են հիերարխիկ դաջվածքներով և գումարի դիմաց մարդ են սպանում։

3․ Մեքսիկական մաֆիա

Այս հանցախումբը կապված է ԱՄՆ-ի հարավում գործող «Արիական եղբայրություն» հանցախմբի հետ։ Հայտնի է թմրանյութերի ակտիվ վաճառքով։ Հանցախմբի անդամներին կարելի է տարբերել նրանց կրծքավանդակին դաջված սև ձեռքով։

Այս հանցախումբը ստեղծվել է 50-ական թվականներին Կալիֆոռնիայում։ Հանցախմբի հիմնադիրները 13 մեքսիկացիներ էին Արևելյան Լոս Անջելեսից։

4․ Յակուձա

Յակուձան տարածված և շատ հզոր հանցախումբ է Ճապոնիայում։ Նրանց կազմակերպչական կառուցվածքը տարբերվում է մնացած հանցախմբերից։ Նրանք անգամ ունեն իրենց գրասենյակը, իսկ իրենց գործունեության վերաբերյալ հաճախ տեղեկություններ են տարածվում ԶԼՄ-ների միջոցով։

Նրանց տարբերիչ նշաներից կարելի է համարել մարմնի գունավոր դաջվածքները։ Յակուձայի դաջվածքները արվում են ձեռքով և շատ ցավոտ են։ Այսպիսի դաջվածքները վկայում են նրանց քաջության և դիմացկունության մասին։

5․ Չինական տրիադա

Տրիադան գաղտնի հանցավոր խմբավորում է Չինաստանում և չինական սփյուռքում։ Տրիադան միշտ աչքի է ընկել անդամների ընդհանուր համոզմունքներով։ Ներկա պահին Տրիադան համարվում է մաֆիոզ խմբավորում, որը տարածված է Թայվանում, ԱՄՆ-ում և այն երկրներում, որտեղ շատ են չինացիները։ Նրանք մասնագիտացված են թմրանյութերի առք ու վաճառքի բնագավառում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել