Ամերիկացի նյարդաբանները հայտնաբերել են ալկոհոլից կախվածությանը նպաստող մեխանիզմը: Պարզվել է, որ խմած ոգելից խմիչքի մեծ քանակություննը կենդանիների ուղեղում փոխում է պարգևատրման համակարգի աշխատանքը: Այս մասին հաղորդում է MedicalXpress-ը:

Գիտափորձը ցույց է տվել, որ ոգելիցից կախվածություն առաջացնող գեներից մեկը ծածկագրում է Notch սպիտակուցը, որը նյարդային համակարգի զարգացման հարցում առանցքային դեր է խաղում: Այդ միացումը հանդիպում է նաև այլ կենդնանիների օրգանիզմի բջիջներում:

Notch-ի վրա ալկոհոլի ազդեցությունը հանգեցնում է սպիտակուցային հետևողականության մեջ առկա ամինաթթուներից մեկի փոփոխությանը:

Գիտնականների խոսքով՝ եթե մարդկանց մոտ ևս առկա է միևնույն համակարգը, ապա երեք բաժակ գինին՝ մեկժամյա ընդմիջմամբ, ուղեղի կենսաքիմիայում երկարատև փոփոխություններ է առաջացնում, որոնք անհետանում են 24 ժամ անց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել