168.am-ը գրում է.

Էբոլա վիրուսով պայմանավորված հիվանդությամբ (ԷՎՊՀ) վարակվածների թիվը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության Հյուսիսային Կիվու եւ Իտուրի նահանգներում հուլիսի վերջից ի վեր գերազանցել է 250-ը, նրանցից 162-ը մահացել են, իսկ 67-ն ապաքինվել: Այդ մասին լույս հոկտեմբերի 26-ի գիշերը Twitter-ում հայտնել է աֆրիկյան այս երկրի առողջապահության նախարարությունը:

«Հոկտեմբերի 24-ի դրությամբ այս տարածաշրջանում հաղորդումներ են ստացվել հեմոռագիկ տենդի ընդհանուր առմամբ 251 դեպքի մասին, որոնցից 216-ը հաստատվել են, իսկ 35-ը համարվում են հավանական»,-նշել են առողջապահության նախարարությունում: Մահացել է 162 մարդ, ընդ որում՝ նրանցից 127-ի մոտ էբոլա վիրուսի առկայությունը հաստատված է լաբորատոր հետազոտություններով:

Ապաքինվել են հիվանդացածներից 67-ը, ԷՎՊՀ-ով վարակվելու կասկածանքով ներկայում հետազոտվում է 46 դեպք: Հոկտեմբերի 24-ի օրվա ընթացքում տենդի երեք նոր դեպք է հաստատվել Բենի քաղաքում եւ մեկը՝ Բուտեմբո քաղաքում: Օգոստոսի 8-ից ի վեր ԿԴՀ-ում պատվաստում է ստացել 22 հազար 236 մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել