Հոնի պտուղներն օգտագործում են թարմ, չորացրած տեսքով, դրանցից կոմպոտ են եփում, մորսեր, մուրաբաներ, պովիդլո ու այլ քաղցր կերակրատեսակներ պատրաստում։

Հոնը սննդակարգի մեջ պետք է ներառել լնդերի արյունահոսության ու քրոնիկական գաստրոէնտերոկոլիտների, ընդհանուր թուլության ու հղիների մոտ տոքսիկոզի ժամանակ։

Գինեկոլոգիական հիվանդները հետվիրահատական շրջանում ախորժակի լավացման համար պետք է հոն ուտեն, իսկ նրանք, ովքեր գրիպով են վարակված, հոնի եփուկը կօգնի իջեցնել մարմնի բարձր ջերմաստիճանը։

Ժողովրդական շատ բժիշկներ խորհուրդ են տալիս հոնն ուտել կորիզներով, քանի որ հենց դրանց մեջ շատ տանին կա։ Մի անհանգստացեք ձեր աղիների համար. կորիզներն անարգել կլքեն այն՝ հընթացս նաև օրգանիզմը մաքրելով։ Եթե հոնի օգտագործման այս տարբերակը ձեզ հարմար չէ, դրանից մորս պատրաստեք։

Ներկայացնում ենք մի շարք հիվանդությունների բուժման բաղադրատոմսեր

Շաքարային դիաբետ

Խառնեք հոնի հյութը ջրի հետ (1։1), խմեք 50-ական մլ օրը 1-3 անգամ` սնվելուց կես ժամ առաջ։

Միգրեն

Պատրաստեք և խմեք վերոգրյալ ձևով 40 գ պտղամիսը։

Թութք, լուծ

2 ճ/գ պտուղը (կորիզով) 2 ժամ եփեք թույլ կրակի վրա, 500 մլ ջրի մեջ (փակ կափարիչի տակ)։ Քամեք։ Խմեք 100-ական մլ օրը 3 անգամ։ Շարունակեք 2-3 շաբաթ։

Ռևմատիզմ, հոդատապ

1 ճ/գ արմատը 2 ժամ թրմեք 200 մլ եռացրած ջրում։ Քամեք։ Խմեք 2-ական ճ/գ օրը 3 անգամ։

Հիպերտոնիա 

1 ճ/գ մանրացրած պտուղը (առանց կորիզի) 10 րոպե եփեք 200 մլ ջրում։ Խմեք 100-ական մլ օրը 2-3 անգամ` սնվելուց 1 ժամ հետո։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել