Անձրևի հատուկ և դժվար զգացվող բույրը ծանոթ է բոլորին։ Բայց ինչպե՞ս կարող է սովորական ջուրը հոտ ունենալ։ Գիտնականները միայն մի քանի տասնամյակ առաջ են պարզել, որ անձրև սկսվելուց մի փոքր առաջ օդում հատուկ հոտ է տարածվում, որը կոչվում է պետրիկորի հոտ։

Ըստ էության, անձրևից բույսերի յուղի հոտ է գալիս, որն անձրևի կաթիլները հանում են հողի միջից։ Անձրևի կաթիլների ռիթմիկ հարվածը հողին այդ յուղի բույրը բարձրացնում է վերև։

Ամեն մի տարածաշրջանում անձրևի հոտը տարբերվում է։ Պատճառը բացատրվում է նրանով, որ ամեն մի տարածաշրջանում բուսական աշխարհն ու հողի բաղադրությունը կարող է տարբերվել մնացածից։ Հողի մեջ ապրում են ակտինոմիցետ բակտերիաներ, որոնք քիմիական տարրեր են արտադրում, որն էլ պատասխանատու է պետրիկորի (անձրևի բույրի) համար։

Եթե անձրևն ուժեղ է, պետրիկորն աերոզոլի տեսքով քամու ուղղությամբ շարժվում է և մարդկանց «զգուշացնում», որ այստեղ նույնպես անձրև է գալու։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել