Ավստրալիացի զույգը սխալմամբ խոշոր շահումով վիճակախաղի տոմսը աղբամանն է նետել։ Ինչպես հաղորդում է Daily Mail-ը` ամուսինները ստիպված են եղել տոմսը աղբարկղում փնտրել։

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի բնակիչները էլեկտրոնային փոստով ծանուցում են ստացել՝ վիճակախաղի շահումի վերաբերյալ։ Շահումը 800 հազար ավստրալիական դոլար էր կազմում։ Տղամարդը սկզբում չի հավատացել աչքերին և երկու անգամ ստուգել է տոմսի թվերը։

Նա ուրախությամբ կիսվել է կնոջ հետ, սակայն կինը հիշել է, որ մի քանի օր առաջ պատահաբար դեն է նետել տոմսը։ Զույգը շտապել է աղբի կոնտեյների մոտ. այդ օրը պետք է աղբը տանեին, և նրանք շատ էին վախենում, որ չեն հասցնի։ Որոշ ժամանակ անց նրանք այնուամենայնիվ գտել են տոմսը։

«Այդ առավոտը շատ հարուստ էր իրադարձություններով։ Ես չկարողացա նույնիսկ նախաճաշել այդքան հուզվելուց հետո»,– պատմել է տղամարդը։ Նա խոստովանել է, որ գումարը ծախսելու է հիպոտեկը մարելու վրա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել