Ջոն Ռոքֆելերը վերջին 100 տարվա ամենահարուստ մարդկանցից մեկն է։ Նրա կարողությունը հասնում է մոտավորապես 400 միլիարդ դոլարի, այդ իսկ պատճառով նրա խորհուրդները շատ կարևոր կարող են լինել։

1. Քիչ աշխատիր ինչ-որ մեկի մոտ։ Որքան քիչ ես ինքդ քեզ մոտ աշխատում, այնքան ավելի վատ ես ապրում։

2. Խնայիր գումարդ։ Փնտրիր, թե որտեղից կարելի է ավելի էժան գնել և մեծ քանակությամբ։ Կազմիր գնումների ցուցակ և գնիր այն, ինչը կա ցուցակի մեջ։

3․ Եթե դու քիչ գումար ունես, ուրեմն՝ պետք է սեփական գործ նախաձեռնես։ Եթե գումար ընդհանրապես չունես, ապա հենց հիմա պիտի սեփական գործ նախաձեռնես։ Հենց հիմա։

4. Մեծ հարստության միակ ճանապարհը պասիվ եկամուտն է, եկամուտ, որը գալիս է անկախ քո ջանքերից։ Պասիվ եկամտի աղբյուր ստեղծիր և ապրիր քո հաճույքի համար։

5․ Մտածիր այն մասին, թե ինչպես ամսական ամենաքիչը 50 000 դոլար աշխատես։ Կարելի է նաև ավելին, բայց ոչ երբեք պակաս։ Այս թիվը Ռոքֆելերի կողմից հենց այնպես չի ասվել։ Բանն այն է, որ հարուստ մարդիկ միշտ ամսական 50 000 դոլար են ծախսում։ 

6․ Գումարը քեզ մոտ է գալիս այլ մարդկանց միջոցով։ Շփվիր։ Չշփվող մարդիկ շատ հազվադեպ են հարստանում։

7. Աղքատության պատճառը պատասխանատվությունից խուսափելն է։ Արդարացումներ մի փնտրիր, թե ինչու հիմա դու չես կարող հասնել քո նպատակներին։

8․ Ուսումնասիրիր հարուստ մարդկանց կյանքն ու մտքերը։

9․ Երազանքները կյանքի ամենակարևոր երևույթներն են։ Երազանքներն արհեստավարժ կերպով դարձրու բիզնես ծրագրեր և իրականացրու դրանք։

10. Անշահախնդիր օգնիր բոլորին, քո եկամտի 10%-ը բարեգործության տուր։

11. Բիզնես համակարգեր ստեղծիր և վայելիր դրանց պտուղները։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել