Այս տարածքը հիմա այնպիսին է, ասես այստեղ միշտ ծով է եղել, և ցամաքի նշույլ անգամ չկա։ Ասում են՝ մնացած կղզիները նույնպես ջրի տակ են անցնելու։


ԱՄՆ-ի ձկնային ռեսուրսների և վայրի կենդանիների պահպանության ծառայությունը հաղորդել է այն մասին, որ արբանյակը ֆիքսել է, թե ինչպես է «Վալակա» փոթորիկից հետո Հավայան կղզիների «Արևելյան» կղզին անցնում ջրի տակ։ Այս կղզու երկարությունը հասնում էր 1 կիլոմետրի, իսկ լայնությունը՝ 120 մետրի։

Մինչ ջրի տակ անցնելը արշիպելագը բաղկացած էր 24 կղզուց։ Կորուստը կարող է գլոբալ լինել, քանի որ մինչ ջրի տակ անցնելն այդտեղ էին բնակվում ոչնչացման եզրին գտնվող կանաչ ծովային կրիաների մոտ կեսը։ Ավելին՝ իրավիճակն ավելի է բարդացնում կլիմայի փոփոխությունը, որի պատճառով ջրի տակ կարող են անցնել նաև այլ կղզիներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել