Էյֆելյան աշտարակն աշխարհում ամենահայտնի շինությունների մեկն է։ Այն համարվում է Փարիզի խորհրդանիշը։ Ամեն տարի հազարավոր զբոսաշրջիկներ այստեղ են գալիս աշտարակը տեսնելու և նրա հետ նկարվելու համար։ 

Ձեզ ենք ներկայացնում 5 հետաքրքիր փաստ Էյֆելյան աշտարակի մասին, որոնք կզարմացնեն բոլորին։

1․ Էյֆելյան աշտարակը կառուցելիս ֆրանսիացի ինժեներ Գուստավ Էյֆելը չէր էլ պատկերացնում, որ այն 100 տարուց ավել կանգուն կմնա։ Սկզբում այս նախագիծը ստեղծվել էր 20 տարի ժամանակով և նախատեսված էր համաշխարհային ցուցադրության համար։ Էյֆելյան աշտարակը կառուցվել է 1889 թվականին Փարիզյան համաշխարհային ցուցադրության ժամանակ և համընկել է Ֆրանսիական հեղափոխության 100-ամյակի հետ։ Ցուցադրությունում բազմաթիվ նախագծերի մեջ հաղթեց Ալեքսանդր Գուստավ Էյֆելի նախագիծը, ում վրա էլ դրված էր Էյֆելյան աշտարակի կառուցման ամբողջ պատասխանատվությունը։

2․ Աշտարակի պաշտոնական բացման ժամանակ (1889 թվական) այն աշխարհի ամենաբարձր շինությունն էր։ Նրա բարձրությունը հասնում է 324 մետրի։ Միայն 41 տարի անց «Քրայսլեր» երկնաքերը կարողացավ ամենաբարձրի կոչումը խլել աշտարակից։

3․ Էյֆելյան աշտարակը կառուցվել է ժամանակի համար ամենաբարձրորակ պողպատից։ Նրա կառուցման ժամանակ օգտագործվել է ավելի քան 9441 տոննա մետաղ։ Աշտարակը կառուցելու համար իրար են միացվել ավելի քան 18038 մետաղական կոնստրուկցիաներ։

4․ 1912 թվականին մի գիտնական ստեղծում է վերարկու-անկարգել և որոշում է այն փորձարկել գործի մեջ։ Դրա համար նա բարձրանում է աշտարակի ամենաբարձր կետը և այնտեղից թռչում։ Փորձարկումը ձախողվում է, իսկ գիտնականը՝ զոհվում։

5․ Չնայած տեխնիկական առաջընթացին՝ աշտարակը մինչև հիմա ներկում են սովորական խոզանակով։ Զարմանալի է, բայց փաստ է, որ աշտարակը ներկված է բրոնզագույնի 3 երանգներվ (մուգ բրոնզագույն՝ ներքևից, մինչև վերև՝ բաց բրոնզագույն)։ Ներկը թարմացնում են ամեն 7 տարին մեկ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել