Armenpress.am-ը գրում է.

Մասնավոր բուհերի միավորումը Հայաստանում անխուսափելի է: Միավորումը կապահովի բուհերի ֆինանսավորման արդյունավետությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հոկտեմբերի 24-ին Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ նման տեսակետ հայտնեց  ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով «Ծառուկյան» խմբակցության անդամ Լուիզա Սարգսյանի հարցին:

«Մենք խոսել ենք մասնավոր բուհերի վերամիավորման մասին: Եթե բուհերի վերամիավորման ճանապարհով չգնանք, ապա պետությունն ավելի շատ ֆինանսական միջոցներ է ծախսելու, որն արդյունավետ չի լինի»,- ասաց Հարությունյանը:

Նա նշեց՝ վերջերս Գերմանիայի խորհրդարանում տարբեր գերատեսչությունների ղեկավարների հետ հանդիպում է ունեցել: Այնտեղ բոլորը զարմացել էին, որ Հայաստանի նման փոքր երկրում 68 բուհ կարող է լինել:  Հարությունյանը հավելեց՝ շատ երկրներ են գնացել բուհերի վերամիավորման ճանապարհով՝ անխուսափելի համարելով այդ գործընթացը նաև  Հայաստանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել