1981 թվականին մզկիթի կառուցման ժամանակ սխալ է թույլ տրվել, ինչի արդյունքում դեպի Մեքքա ուղղությունը շեղվել է 33 աստիճանով։ Սխալ ուղղությունը պատահաբար է պարզվել՝ հավատացյալներից մեկի սմարթֆոնի հավելվածի շնորհիվ։

Մզկիթի իմամ Իսա Քայան գտել է ելքը և գետնի վրա աղոթքի ճիշտ ուղղության սլաքներ է նկարել։ Կրոնական իշխանության ղեկավարներն արդեն եկել են մզկիթ, որպեսզի ուսումնասիրեն խախտումը, իսկ բոլոր ծխականներին տեղեկացրել են մինչ այդ թույլ տրված սխալի մասին։ Ավելի բարձր աստիճան ունեցող իմամը հայտարարել է, որ իսլամի համաձայն, սխալ ուղղությամբ արված աղոթքը մեղք չի համարվում, եթե հավատացյալը չի իմացել ճիշտ ուղղության մասին։

Մզկիթի ինտերիերը մտադիր են հետագայում ամբողջովի վերակառուցել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել