Բելգիական մոդել Մարիսա Պապենը վեր է հանել կիսաշրջազգեստը և լուսանկարվել է Ստամբուլում՝ Սուրբ Սոֆյայի տաճարում։ Այս մասին հաղորդում է Mirror պարբերականը։
Համացանցում հայտնված նկարում աղջիկը թանգարանի մուտքի մոտ է՝ ցուցադրելով մարմնի ներքևի լրիվ մերկ մասը։ Նկարի հեղինակն ավստրալացի լուսանկարիչ Ջեսի Ուոկերն է, որն ուղեկցել է մոդելին Թուրքիա կատարած ուղևորության ընթացքում։
Մոդելի խոսքերով՝ այդ կադրը ստանալու համար նրանք ստիպված են եղել երկար հերթ կանգնել։ Ավելին՝ առաջին նկարը նրանց չի բավարարել, և նրանք այն կրկնել են հաջորդ օրը։
Զույգը քիչ է մնացել՝ ոստիկանների ձեռքն ընկնի, որոնք նրանց հետևից եկել էին հյուրանոց։ Սակայն այդ պահին մոդելն ու լուսանկարիչն արդեն հասցրել էին լքել քաղաքը։
Նկարն՝ առանց ցենզուրայի՝ այստեղ։ Զգուշացում․ 18+ նկար է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել