«Մենք մշտապես լսում ենք, որ լավ սեքսը կապված է այն բանի հետ, թե ինչ է կատարվում մեր գլխում, և մեր սեփական երևակայությունը ազդում է մեր ցանկության վրա»,– գրում է Յուլյա Հեյնեն Bild-ի էջերում։

«Երբեմն այնքան էլ հեշտ չէ «էրոտիկ ֆիլմ» միացնել գլխում. նախ՝ ոչ բոլորն ունեն լավ երևակայություն, և հետո էլ՝ գլուխը կարող է այլ բաներով լցված լինել»,– ասվում է հոդվածում։ Այդ դեպքում, նշում է լրագրողը, կարելի է պոռնոֆիլմ դիտել կամ էրոտիկ գրականություն կարդալ։ «Այսպիսով՝ ի՞նչ դեր է խաղում երևակայությունը մեր սեռական կյանքում»,– հարց է տալիս հոդվածագիրը։

Այս մասին Յուլյա Հայնեն խոսել է սեքսոլոգ Յելա Քրեմերի և սեքսի մասին իր սյունակը վարող Սոֆյա Անդրեսկիի հետ։

Յելա Քրեմերը խորհուրդ չի տալիս չափից դուրս նշանակություն տալ «գլխում կատարվող էրոտիկ ֆիլմերին»։ «Սեքսով կարելի է առանց երևակայության էլ զբաղվել։ Ես խորհուրդ չեմ տալիս սեքսի ժամանակ ընկնել երևակայության գիրկը. դա սեքսի ժամանակ զրկում է զույգին միասնականությունից»,– գտնում է նա։

Սոֆյա Անդրեսկիի համար, ընդհակառակը, ֆանտազիաները շատ մեծ դեր են խաղում։ «Մեր ուղեղն ամենագլխավոր էրոգեն գոտին է։ Մեր գլխում էրոտիկ ֆիլմն ուժեղացնում է զգայական պահերը»,– ասում է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել