Hraparak.am-ը գրում է.

Վերջերս Հանուն հավասար իրավունքների հկ-ի կողմից կազմակերպված մարդու իրավունքների շտապ օգնության դասընթացների ժամանակ, որտեղ ընդգրկված են ոչ իրավաբանական կրթությամբ 18 տարին լրացած անձինք, մոտ 1 ամիս շարունակ անցկացվում են տարբեր ոլորտներում մարդու իրավունքների խախտումներին առնչվող վերլուծություններ, քննարկումներ տարբեր իրավապաշտպան ՀԿ-ների ներկայացուցիչների բանախոսությամբ։

22.10.18թ. դասընթացը նվիրված էր կանանց հանդեպ բրնությունների կանխարգելմանը և վարում էր իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը։ Սակայն դասընթացի շրջանակներում անդրադարձ եղավ նաև սեռական փոքրամասնությունների իրավունքներին և բանախոսի՝ Զառա Հովհաննիսյանի կողմից հնչեց միտք, որ անհրաժեշտություն կա դպրոցական ծրագրերում 12 տարեկանից սկսած ներառել նաև տեղեկատվություն տարբեր սեռական կողմնորոշումների վերաբերյալ, ինչպես նաև աշակերտներին ուսուցանել ԼԳԲՏ անձանց նկարագիրը։

Դպրոցներում սեռական դաստիարակության քողի ներքո նման մտահղացում իրականացնելու ցանկություն «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ն դեռ վաղուց ուներ՝ 2017թ.-ից և նույնիսկ փորձեր էին կատարվել սեռական տարբեր կողմնորոշումների թեմաներով աշակերտների ու ծնողների հետ քննարկումներ կազմակերպել, ինչն էլ բողոքի ալիք էր բարձրացրել, քանի որ ՀԿ-ի կողմից մշակված սեռական դաստիարակության վերաբերյալ ձեռնարկում, որը նախատեսված էր դպրոցականների համար, ներառված էր տեղեկատվություն համասեռամոլության, արյունապղծության (սեռական հարաբերություններ ընտանիքի անդամների միջև), սեռափոխության, վաղ սեռական հարաբերությունների, հակաբեղմնավորիչների, ձեռնաշարժության և այլնի մասին։

Փաստորեն այդ մտահղացումն իրականացնելու ծրագիրը դեռևս քննարկվում է նաև այլ իրավապաշտպան գործունեություն ծավալող հկ-ների և նրանց հետ համագործակցող հրապարակախոսների միջև, ինչն իր հերթին հղի է տարաբնույթ վտանգներով։

Սեռական դաստիարակության թեման չափազանց հեռու է սեռական կողմնորոշման վերաբերյալ ուսուցանվող տեղեկությունից։ Եթե սեռական դաստիարակությունը ներառում է սեռերի հասունացման առանձնահատկությունների և հիգիենայի վերաբերյալ ինֆորմացիա, ապա ԼԳԲՏ-ի վերաբերյալ պրոպագանդվող, ինչպես նաև այլ սեռական կողմնորոշումների մասին տեղեկատվությունը չի կարող չունենալ բացասական ազդեցություն անչափահասների շրջանում, հատկապես երբ մեր իրավապաշտպանները հակված են այն ընդունել որպես նորմալ երևույթ և պահանջել բացառապես հավասար իրավունքներ։

Մեր օրենսդրությամբ, ինչպես նաև բազմաթիվ զարգացած երկրներում մինչև 16 տարին լրացած անձինք համարվում են անչափահաս սեռական հարաբերությունների համար: Հետևաբար անչափահասների հետ նման քննարկումներն արդեն իսկ օրենքի շրջանակներից դուրս են, քանի որ նման թեմաները չեն կարող հետաքրքրություն չշարժել, իսկ դա արդեն քարոզ է և այլասերվածության տարածում: Իրավապաշտպանների կողմից նման արատավոր երևույթները բարձրաձայնելը, որպես նորմալ ընկալելի երևույթ՝ անընդունելի է։

Դեռևս 2017թ-ից ԼԳԲՏ անձանց հավասար իրավունքների կոչ էր անում նաև «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի ղեկավար Ժաննա Ալեքսանյանը ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել