ԱՄՆ Քլիվլենդի կլինիկայի աշխատակիցները հետազոտություն են իրականացրել, որի ընթացքում պարզել են, որ նստակյաց կենսակերպը ծխելուց շատ ավելի վտանգավոր է։ Նման հետևություն է արվել 1991-2014 թվականներին կլինիկայում բուժված ավելի քան 122 հազար հիվանդների հիվանդության պատմությունների վերլուծության հիման վրա,– հաղորդում է Fox-ը։

Հետազոտական խմբի ղեկավար Վաել Ջաբերի խոսքերով՝ մահացության ավելի բարձր տոկոսը նրանց շրջանում է եղել, ովքեր հազվադեպ են սպորտով զբաղվել կամ մարզանք արել։

Նա պնդում է, որ չկա ֆիզիկական ծանրաբեռնվածության մի տեսակ, որը վնաս լինի մարդուն։

«Դա վերաբերում է ինչպես տղամարդկանց, այնպես էլ՝ կանանց»,– նշել է Ջաբերը։

Բժիշկը պնդում է, որ պետությունը պետք է հսկայական գումարներ ծախսի ոչ միայն լուրջ հիվանդությունները բուժելու, այլև բնակչության բոլոր շերտերի համար սպորտը քարոզելու վրա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել