Life.tert.am-ը գրում է.

Երգչուհի Լիանան որոշակի դադարից հետո պատրաստվում է նոր երգերով և տեսահոլովակով ներկայանալ իր լսարանին: Ստեղծագործական նորությունից բացի երգչուհին նաև անձնական նորություն ունի, որի մասին առաջինը խոսել է Tert.am Life-ի հետ:

Մեկ տարի առաջ երգչուհին և իրենից 10 տարով փոքր սիրելին ամուսնալուծվեցին: Ավելի վաղ մեզ հետ զրույցում Լիանան նշել էր, որ կյանքը վերադասավորելու ցանկություն ունի: Այսօր արդեն երգչուհին անկեղծացավ, որ ընտրյալ ունի, սակայն ամուսնության հետ կապված ծրագրեր առայժմ չեն կազմում:

«Պաշտոնապես կարգավիճակի փոփոխություն չի եղել, բայց գնում ենք այդ ուղղությամբ: Դեռ միասին չենք ապրում, բայց շուտով կարող է այդպես էլ լինել: Ամեն դեպքում, ես այդ մարդուն սիրում եմ, նա էլ ինձ է սիրում: Կարծում եմ՝ դա ամենակարևորն է: Ես այդ թղթաբանությունը չեմ կարևորում: Այսքան ժամանակ իմ ամուսնությունները լուրջ բնույթ չեն կրել զուտ թղթաբանության առումով կամ եկեղեցական կարգով, բայց ապրում ենք 21-րդ դարում և հիմա կարևորն այն է, որ մարդիկ իրար սիրեն: Ես շատ զույգերի եմ հանդիպում, որ իրար չեն սիրում, բայց պաշտոնապես ամուսնացած են:  Ես դա չեմ հասկանում: Գուցե հիմա մարդիկ ինձ քարկոծեն նման մտածողության համար, բայց ես չեմ վախենում ասել այն, ինչ մտածում եմ», ընդգծեց երգչուհին:

Լիանան ասաց, որ ընտրյալն այլ բնագավառից է, արվեստի ոլորտի հետ առնչություն չունի: Ի դեպ, երգչուհու նախորդ ամուսնությունը լայնորեն քննարկվեց՝ պայմանավորված իր և ամուսնու միջև եղած տարիքային տարբերությամբ: Լիանան նշեց, որ այս անգամ էլ կողակիցն իրենից փոքր է, գրեթե, նույնչափ. «Այս անգամ էլ գրեթե այդքան տարիքային տարբերություն ունենք: Իմ կյանքում այդպես է ստացվում, ես մեղք չունեմ: Բնությունն է ապացուցում, որ սերը տարիք չի հարցնում: Երբ մարդը սիրում է, չի մտածում՝ տարիքը նկատի ունենամ, նոր սիրեմ: Սերը պատվերով համերգ չէ, որ պատվիրես, գա: Սիրտդ է սիրում, հոգիդ է սիրում: Դրա համար ինչ-որ մեկին մեղադրելն անընդունելի է,- ասաց նա և ավելացրեց, որ մտածում է երկորդ անգամ մայրանալու ուղղությամբ,- Մտածում եմ երկրորդ բալիկն ունենալ: Ուզում եմ աղջիկ ունենալ: Ցանկությունս է, որպեսզի որդիս միայնակ չլինի»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել