Ուզում եմ հստակ արձանագրել, որ ԸՕ-ի առաջարկված փոփոխությունները, միանշանակ, ժողովրդավարական և առաջադիմական էին և շահավետ էին առաջին հերթին հենց ոչ առաջատար, ոչ իշխանական քաղաքական ուժերի համար։
Ցավում եմ, որ որոշ ուժեր սա չհասկացան և գործընթացը վերածեցին մկանների ցուցադրության՝ հերթական անգամ դառնալով մեր երկրի զարգացման խոչընդոտ և հերթական անգամ մեր երկիրը դարձնելով իրենց, թույլ տվեք ասել, անիմաստ տվայտանքի գերին։
Ինչ վերաբերում է մեր քաղաքական ուժին, ապա մենք բազմիցս ասել ենք, որ «ՔՊ»-ն և «Իմ քայլը» դաշինքը պատրաստ են ընտրություններին թե՛ առաջարկվող, թե՛ գործող օրենքով։
Հարգանքով և խաղաղվելու հերթական մաղթանքով՝
Արարատ Միրզոյան
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ararat.mirzoyan/posts/10217279616763437
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել