Բայց Երևանից դուրս Հայաստանի այլ քաղաքներում տեղի ունեցող ընտրություններին մասնակցող անձանց թվերը իրոք մտածելու տեղիք են տալիս, քանի որ մասնակիցները քանակը, մեղմ ասած, քիչ է։

Լուրջ աշխատանքներ պետք է տարվեն, որպեսզի մարդիկ գոնե իրենց ապագայի համար ընտրության գնան, որպեսզի իշխանությունն էլ կարողանա ժողովրդի անունից խոսի, թե չէ միայն Երևանում ցույց կազմակերպող մարդիկ ամբողջ ՀՀ բնակչությունը չեն։

Ես կարծում էի, որ վերջին փոփոխություններից հետո մարդիկ իրոք գնալու են ընտրությունների, սակայն դեռ կա մի խումբ, որն իրականում շատ մեծ խումբ է, որը կարծում է, թե առանց գումարի ընտրության գնալն անիմաստ ժամանակի կորուստ է։

Վերջացել է գումար բաժանելու սեզոնը, հիմա պետք է ավելի լուրջ գործերով մարդկանց ուղարկել ընտրության։ Չգիտեմ՝ դա ինչպես կարող է կազմակերպել նոր իշխանությունը, ու որքան ժամանակ կխլի դա նրանցից, բայց մի բան պետք է մտածեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել