ՆԱՅԵՔ ԱՅՍ ՖԻԼՄ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԱՌԱՆՑ ՍԱՐՍԱՓԵԼՈՒ ԵՎ ՄՏԱԾԵՔ, ՄԵԶ ՆՄԱՆ ԱՐԵՎՄՈՒՏՔ ՀԱՐԿԱՎՈ՞Ր Է ԿԱՄ՝ ՈՉ, ՆՄԱՆ ՊԱՐՏԱԴՐՎԱԾ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՐԿԱՎՈ՞Ր Է ԿԱՄ՝ ՈՉ։ ՈՐՔԱՆ ՈՒՇԱՆԱՆՔ ՄԵՆՔ ՄՏԱԾԵԼՈՒՑ, ԱՅՆՔԱՆ ԿՈՒՇԱՆԱՆՔ…

Երբեմն նայում եմ որոշ հաղորդումներ, որոնք ներկայացնում են արևմտյան որոշ երկրներում առկա բարոյականության ընկալումները, մնում ես ափ ի բերան, թե ինչու ենք մենք փորձում նմանվել նրանց, երբ այլանդակությունն ու այլասերությունն է կյանքի կերպը։ Երբ լսում ես, թե ինչպես սարսափած Նորվեգիայի բարոյականության մասին է պատմում Նորվեգիա ամուսնացած ռուս կինը, որը իր ազատամտության սահմանների մեջ անգամ իր ուղեղում չի կարողանում տեղավորել այն բոլոր երևույթները, որոնք առկա են արևմտյան այդ երկրամասերում, մտածում ես, թե ինչպես են մարդիկ մտահոգ բոլոր այն սարսափելի երևույթներից, որոնք մարդուն հեռացնում են մարդկայնությունից, երբ ազատամության անվան տակ երեխադ, քո իսկ հարազատը, հանկարծ դառնում է քո թշնամին՝ Պավլիկ Մարոզովը, որ ամեն վարկյան պատրաստ է դավաճանել իր ծնողներին, քանի որ օրենքները դա են պահանջում։ Նայելով այս բոլորը՝ մտածում ես՝ մի՞թե կարիքն ունենք նման արևմտյան արժեքների, նման կենցաղակերպի։ Ո՛չ, քանի որ մարդը անասուն չէ, այլ բանական էակ, այսինքն աստվածային կերպար կրող զորություն, որը իր բանական և հոգևոր աշխարհով է իմաստավորվում և ոչ իր ֆիզիոլոգիական որոշ տեղերով…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել