Որպես կանոն հատկապես երկուշաբթի առավոտն ամենասթրեսայինն է արթնանալու առումով: Հանգստյան օրերն արդեն հետևում են ու դու ստիպված ես նորից տրամադրվել աշխատանքային ծանր օրվան, որի մասին պատկերացումները ստիպում են արթանանալու պրոցեսն էլ ավելի դաժան ու երկարատև պատկերացնել: Ձեզ ենք ներկայացնում  5 մեթոդ առավոտն ավելի դրական լիցքերով սկսելու ու հեշտությամբ արթնանալու համար:

1.Վաղ քնել

Իհարկե, առավոտյան հեշտությամբ արթանանալու ամենաանվիճելի բանաձևը վաղ քնելն է: Դժվարությամբ արթնանալու ամենամեծ ու կարևորագույն պատճառը կիսաքնած վիճակն է, որը կարելի է շտկել միայն երեկոյան շուտ քնելու սովորությամբ:

2.Զարթուցիչը դնել ամենաանհասանելի տեղում

Եթե զարթուցիչը որոշեք դնել ոչ թե հենց ձեռքի համար հասանելի ամենահարմար տեղում, այլ ասենք սենյակի ամենահեռու անկյունում կամ դռան մոտ, ապա նրան հասնելու գործընթացը թույլ կտա Ձեզ ավելի արագ արթնանալ: Այն անջատելու համար Դուք ստիպված կլինեք գոնե մի քանի քայլ ավել անել, որից հետո արթանանալն ավելի հեշտ կլինի:

3.Տաք սուրճ ու տաք լոգանք

Ոչինչ այնքան չի կարող նպաստել հաճելի առավոտն, որքան որ տաք սուրճն ու տաք լոգանքը: Բժիշկների մի խումբ պնդում է, որ հատկապես առավոտյան տաք լոգանքը նպաստում է օրգանիզմի առողջ արթնացմանն ու հոգեբանական դրական ազդեցություն ունենում յուրաքանչյուր անհատականության վրա: Օրը դրական էներգիայով սկսելու կարևորագույն այս պայմանները կարծես տրամադրում են օրվա պայծառ ընթացքին:

4.Առավոտյան մարզանքներ

Դե էլ ինչը կարող է արթնացնել դեռ քնած օրգանիզմը, եթե ոչ առավոտյան մարզանքը, կամ, որ ավելի ազդեցիկ է, վազքը: Սպորտով զբաղվելն, իհարկե, խրախուսվում է օրվա բոլոր ժամերին, սակայն, առավոտյան մի քանի մարզանքն ու վազքը կարող են ոչ միայն առողջության գրավակնը դառնալ, այլև նպաստել առանց վայրիվերումների արթնացմանն ու առույգ օրվա սկզբին:

5. Կոկիկ ու գունեղ հագուստ

Վերջին մեթոդն, իհարկե, կարող է նույնիսկ ծիծաղելի թվալ, բայց ըստ հոգեբանների հենց կոկիկ ու վառ հագուստն է , որ տրամադրում  է  առավոտյան ավելի հեշտությամբ արթանանալուն ու դրական լիցքերով լցվելուն: Այս մեթոդը հատկապես օգտակար է կանանց պարագայում: Երբ դու գիտես, որ կրելու ես վառ ու գունեղ հագուստ, որը ուշադրության կենտրոնում կպահի քեզ ամբողջ օրվա ընթացքում, առավոտներն ավելի պայծառ ու տրամադրված սկսելու ցանկությունն ավելի է մեծանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել