Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. եթե ցորենի հատիկը հողի մեջ ընկնելով չմեռնի, միայն հատիկն ինքը կմնա, իսկ եթե մեռնի, բազում արդյունք կտա: Ով սիրում է իր անձը, կկորցնի այն, իսկ ով այս աշխարհում իր անձն ատում է, այն կպահի հավիտենական կյանքի համար: Եթե մեկն Ինձ ծառայի, Իմ հետեւից կգա. եւ ուր Ես եմ, այնտեղ կլինի եւ Իմ ծառան. եթե մեկը Ինձ ծառայի, նրան կպատվի Իմ Հայրը: Հովհ. 12; 24-26
Հայ եկեղեցու առաջին կաթողիկոս Սբ. Գրիգոր Լուսավորչին նվիրված երեք հիշատակության օրերից այս տոնը տարվա մեջ առաջինն է:
Ըստ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու տոնացույցի՝ նշվում է Մեծ պահքի 6-րդ կիրակիի նախորդ շաբաթ օրը: Տոնը կատարվում է ի հիշատակություն Խոր Վիրապում Սբ. Գրիգոր Լուսավորչի կրած չարչարանքների:
Ինչպես վկայում է Ագաթանգեղոս պատմիչը, երբ Տրդատ Գ Հայոց արքան հաջողությամբ դուրս է մղում թշնամիներին մեր հայրենիքից եւ նստում հոր՝ Խոսրովի մահից հետո թափուր մնացած գահին, նրա հետ Հայաստան է վերադառնում նաեւ քրիստոնեական կրթություն ստացած Գրիգոր իշխանը, որն իր հավատի զորությամբ եւ կենդանի նահատակությամբ պիտի դառնար Հայոց երկրորդ Լուսավորիչը Հայ Եկեղեցու հիմնադիրներ Թադեոս ու Բարդուղիմեոս առաքյալներից շուրջ 250 տարի հետո:
Հրաժարվելով երկրպագել Անահիտ դիցուհուն՝ Գրիգոր Լուսավորիչը ենթարկվում է սոսկալի չարչարանքների, բայց հավատարիմ է մնում Աստծուն՝ աշխարհի Փրկչին, եւ արքայի կամքով նետվում է Արտաշատի մոտ գտնվող մահապարտների համար նախատեսված վիրապը, ուր մնում է 13 տարի: Համաձայն Հայոց ավանդության՝ Լուսավորչի վիրապը այնտեղ էր, որտեղ, հազարամյակներ առաջ Արարատից իջնելով, Նոյը զոհասեղան կանգնեցրեց Աստծուն՝ փառաբանելով Տիրոջը իր եւ իր ընտանիքի փրկության համար:
13 տարի շարունակ սուրբ Լուսավորչի անչար հոգուց եւ անքեն շուրթերից առ Աստված բարձրացած աղոթքով մահվան գուբը դարձավ դեպի փրկություն առաջնորդող աստածգիտության լույսի ճառագման ակունք:
Բանտարկության բոլոր տարիներին Աստված չլքեց ու միայնակ չթողեց նրան՝ պարուրելով Իր հուսատուն եւ փրկիչ ներկայությամբ, առանց որի անհնար կլիներ ողջ մնալ թունավոր սողունների, ցրտի ու խոնավության մեջ, թեկուզ եւ բարեպաշտ մի կին, երազում Աստծուց հրաման առնելով, հոգում էր նրա կերակրի մասին՝ ամեն օր մի նկանակ պատրաստելով եւ վիրապի մուտքից ներս գցելով: Առավել եւս անհնար պիտի լիներ պահպանել սթափ միտքն ու հոգու կորովը, ինչին զարմանալիորեն ականատես եղան մարդիկ, երբ տարիներ անց նրան դուրս բերեցին Խոր Վիրապից:
Ըստ Ագաթանգեղոսի, Ասված գթալով այցելեց մեզ, մեծամեծ հրաշքներ ցույց տվեց մի մարդու ձեռքով, ով համբերությամբ ու հաղթությամբ տարավ բազում ու տեսակ-տեսակ փորձություններ եւ կաշկանդող վշտի մեջ Արտաշատ քաղաքում մենամարտիկ եղավ երկպատիկ բռնության դեմ, հանուն Քրիստոսի հաջողությամբ դիմացավ եւ նահատակի անուն ժառանգեց: Հասավ մինչեւ մահ եւ, Աստծո կամքով ետ դառնալով այնտեղից, եպիսկոպոս եւ հայրապետ ձեռնադրվեց, դարձավ Քրիստոսի վարդապետության պատգամավորը: Նա իր վրա վերցրեց առաքելական շնորհները եւ Թորգոմյան ազգին վարդապետեց Քրիստոսի լույսի ավետիսը: Նա հրեշտակային անարատ ու առաքինի վարք ու բարքի ու մեծ համբերության տեր այր էր, որ Քրիստոսի խոստովանողը եղավ եւ ճշմարտության վկան: Նա Հայոց աշխարհից վերացրեց կուռքերի ունայն ու սնոտի պաշտամունքը եւ փարատեց դիվապաշտության խավարը Քրիստոսի զորությամբ, հիմնեց եկեղեցիներ մեհյանների փոխարեն եւ հայ ազգին դարձրեց ճշմարիտ աստվածպաշտության:
Սուրբ Գրիգոր Լուսավորչի ճգնություններին եւ անսահման համբերությանը ականատես Տրդատը, ով ստիպում էր Կենդանի Աստծո անձնուրաց ծառային երկրպագել չաստվածներին, ինքն է հրամայում քանդել մեհյանները եւ դրանց տեղում եկեղեցիներ կառուցել: Նախկին զինվորականը՝ Քրիստոսով զգեստավորված եւ ճշմարիտ Աստծո հավատով զինավառված, ոչ միայն ամբողջ արքունիքը, այլեւ բազմահազար ժողովրդին զինվորագրում է Քրիստոսի բանակին՝ մկրտելով Արածանի գետում:
Հողին ի պահ տրված ցորենի հատիկը պտղաբերեց բազմապատիկ անգամ, բազմություններին կշտացրեց հոգեւոր հացով: Սուրբ Գրիգոր Լուսավորչի ճգնություններից ծնունդ առան հայոց նշանագրերը, նրա մաքառումներից՝ մեր անպարտելի Ավարայրները:
Ոչ ոք այնքան պատկերավոր չի նկարագրել Սուրբ Գրիգոր Լուսավորչի կատարած գործը, որքան Հովհաննես Թումանյանը, քանզի իրապես Լուսավորիչը հայոց «մթնած երկնքից» իր հավատի, համբերության եւ անտրտունջ բարեխոսության ամուր պարանով կախեց Քրիստոսի հավատի անշեջ լույսը ճառագող մի կանթեղ, որի շողերի ներքո միայն պարզ կարելի է տեսնել հայ ազգի ապագայի պայծառ տեսիլքը: Այդ տեսիլքը իրականություն կդարձնի միայն նա, ով նկատում է այդ կանթեղը եւ նրանից ճառագող լույսը, այսինքն՝ ով ըստ պատշաճի է գնահատում մեր ազգի մեծագույն Լուսավորչի՝ Սուրբ Գրիգորի անանց վաստակը:
Այսօր մեզանից յուրաքանչյուրը կարող է դառնալ հողին հանձնված ցորենի հատիկի՝ Լուսավորչի գերմարդկային, անգամ հրեշտակների զարմանքը շարժած տքնություններից վերածնված հասկի մի նոր ցորենի հատիկ՝ լի նոր կյանքով, նոր ավյունով, նոր հույսերով եւ հնարավորություններով, նոր նվիրումներով եւ զոհողություններով:

«Սյունյաց կանթեղ» N 37
Նյութի աղբյուր՝ http://ter-hambardzum.do.am/news/2013-03-13-1458
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել