Մենք բոլորս էլ սիրում ենք առեղծվածներ ու խորհրդավոր պատմություններ: Իհարկե, հետաքրքիր է կարդալ առեղծվածների մասին` միաժամանակ փորձելով դրանց բացատրություն տալ, հաճելի է նաև լսել այն առեղծվածների մասին, որոնք այլևս առեղծված չեն համարվում, և լսել դրանց ռացիոնալ բացատրությունները: Այս ցուցակն անդրադառնում է 10 շատ հայտնի առեղծվածների ու փորձում է բացատրել դրանք:
10. Մարսի վրա հայտնաբերված «երես»
Մարսի Սինդոնիան հատվածը մեծ ուշադրություն էր գրավել, քանի որ տարածքի լեռներից մեկը բավականին խորհրդավոր տեսք ուներ: Առաջին անգամ տարածքը մանրամասն պատկերվել է Վիկինգ 1 օրբիտայից, որ գործի էր դրվել 1975 թվականին: Մի շարք նկարներ են արվել Վիկինգ օրբիտայից, ներառյալ այն մեկը, որ արվել է 1976 թվականին` ցույց տալով տարածքի երեսանման հատվածը: Գիտնականները բացատրեցին այն որպես լույսի և ստվերի հարաբերակցության արդյունքում ստացված նկար, բայց ավելի ուշ երկրորդ նկարը, որ արվել էր այլ լուսային անկյունից, կրկին ցույց տվեց երեսանման հատվածը: Սա գրավեց շատ կազմակերպությունների և թոք շոուների ուշադրությունը: Շատերը կարծում էին, որ այն կարող է կորած քաղաքակրթության ապացույց հանդիսանալ: Սակայն, գիտնականներից շատերը գտնում էին, որ դա պարզապես պատահականություն էր: 2003 թվականին Եվրոպական Տիեզերական Գործակալությունը գործարկեց «Մարս Էքսպրես»-ը, որը պատկերեց հատվածը լավ որակի ստերեո տեսախցիկով, ապա կարողացան 3D պատկեր ստանալ «Մարսի երես»-ի համար: Ներկայացված նկարը կարող է լռեցնել այն մարդկանց, ովքեր հավատում էին, որ այս ամենում ինչ-որ խորհրդավոր բան կա: Նկարում կարելի է տեսնել լեռնազանգվածի մի մնացորդ, որը հավանաբար գոյացել է սողանքներից:
9. Հնագույն քարեր
Հնագույն քարեր են հայտնաբերվել Պերուում գտնվող մի քարանձավում: Քարանձավի «ինքնությունն» այդպես էլ չբացահայտվեց: Քարերի վրա փորագրված է, թե ինչպես են ացտեկ տղամարդիկ պայքարում դինոզավրների հետ, բացառիկ ձկան տեսակներ, բաց սրտի վիրահատություն և այլ բաներ, որ ներկայացնում են իրականում զարգացած քաղաքակրթություն: Մի գյուղացի նույնիսկ ձերբակալվել է դրանք զբոսաշրջիկներին վաճառելու համար, իսկ ավելի ուշ խոստովանել, որ դրանք ինքն է պատրաստել: Դրանց հին տեսք տալու համար դրանք նետել է հավերի վանդակ և մնացածն արդեն արվում էր հավերի կողմից: Բացի նրանից, ուրիշ մարդիկ էլ են պատրաստել և վաճառել այսպիսի քարեր: Քաղաքակրթության ոչ մի ապացույց չկա այդ տարածքում` ոչ մի ավերակ, ոչ մի ոսկոր կամ նմանատիպ ինչ-որ բան:
8. «Մերի Սիլեստ» նավ
«Մերի Սիլեստ»-ը մի նավ է, որ հայտնաբերվել է ծովում, բայց անձնակազմից և ոչ մեկ չի հայտնաբերվել նավի վրա: Մի պատմության համաձայն՝ երբ նավը գտնվել է, ուտելիքը տաք է եղել ու պատրաստ, իսկ մեկ այլ պատմության համաձայն` նավը լքված է եղել, բայց անձնական իրերը մնացել են հենց այնպես նավի վրա, իսկ տախտակամածի վրա տարօրինակ շրջանաձև այրվածքներ են եղել: Ճշմարտությունը շատ ավելի անհետաքրքիր է: Հայտնաբերված «Մերի Սիլեստ» նավի անձնակազմը ստիպված է եղել շտապ լքել այն: Նրանք նկատել էին, որ նավը տարօրինակ ձայներ է հանում: Նավապետը հավանաբար կարծել է, թե նավը սուզվում էր, այդ իսկ պատճառով լքել է նավը նավակազմի հետ միասին:
7. Բերմունդյան եռանկյունի
Բերմունդյան եռանկյունին մի տարածք է Ատլանտյան օվկիանոսում, որտեղ մեծ քանակությամբ նավեր ու ինքնաթիռներ են վթարի ենթարկվել կամ անհետացել առանց որևէ հետքի: Սակայն, նավերի ու ինքնաթիռների մեծ մասը, որ անհետացել են, իրականում Բերմունդյան եռանկյունու տարածքում չեն եղել: Բացի այդ, անհետացումների և բախումների քանակը անսովոր չէ այդ մեծությամբ տարածքի համար: Բերմունդյան եռանկյունու մասին պատմությունները տարածվել են լրատվամիջոցների հիստերիայի և այն հեղինակների շնորհիվ, ովքեր ցանկանում էին հեղինակություն վայելել:
6. Մայաների օրացույց
Միակ խորհրդավոր բանն այստեղ հենց մայաներն են և, թե ինչպես են հանդես եկել իրենց օրացույցով: Օրացույցը վերջանում է 2012 թվականին, այդ իսկ պատճառով մարդիկ կանխատեսում էին, որ կյանքը երկրի վրա նույնպես կվերջանա այդ օրը: Սակայն, իրականում այդ օրով ամեն ինչ չի վերջացել: Երբ օրացույցի թվերը զրոյանում են, սկսում են հաշվել նորից զրոյից: Իրականում ոչ մի առեղծված էլ չկա:
5 Լոխ Նես հրեշ
Լոխ Նես հրեշը իրականում միակն է, որ մնացել է դինոզավրների ժամանակաշրջանից: Պատմություններ կան, ինչպես նաև որոշ նկարներ, որոնք ինչ-որ կերպ կարող են ապացույց հանդիսանալ Լոխ Նես հրեշի գոյության համար: Ավելի քան 1500 տարի է մարդիկ խոսում են Լոխ Նես հրեշի մասին: Լոխ Նեսը բավականին հին հրեշ է: Ենթադրենք՝ հրեշի մասին պատմություններն իրական են, ու իրականում գոյություն է ունեցել մի այսպիսի հրեշ, ուրեմն հրեշը բազմաթիվ հրեշներից մեկն էր, քանի որ չէր կարող պարզապես միայնակ հայտնվել երկրի վրա: Եվ հարց է ծագում, թե ինչու այդքան շատ հրեշներից ոչ մի ապացույց չմնաց: Ահա ներկայացված է մի լուսանկար, որը սակայն հերքել չենք կարող:
4. «Մեծ ոտնաթաթ» կոչվող կապիկ
«Մեծ ոտնաթաթ»-ը նախապատմական կապիկ է` կենդանանման մի բան: Բարձրահասակ է, մազոտ և ունի մեծ ոտնաթաթեր: Ինչպես և Լոխ Նեսի դեպքում, այս դեպքում էլ կան միայն ոչ այնքան պարզ նկարներ և հարցականի տակ դրված ոտնահետքեր, որոնք կապկի գոյության միակ ապացույցներն են: Ինչպես և Լոխ Նեսի դեպքում, այս դեպքում էլ չկա ինչ-որ իրական ապացույց (ոսկոր, արտիֆակտ), որ այս կենդանին իրականում գոյություն է ունեցել: Հավանաբար նա պարզապես ոմանց երևակայության արդյունքն է:
3. Պարույր
Ենթադրվում է, որ պարույրը այն հագուստի կտորն է, որով պատել են Հիսուսի մարմինը նրա մահից հետո: Հրաշք է տեղի ունեցել, և Հիսուսի երեսը տպվել է կտորի վրա: ԱԲ տեսակի արյուն է հայտնաբերվել կտորի վրա: Իրականում, դա կարող էր ցանկացած մեկի արյունը լինել, ով ձեռք է տվել պարույրին: Եվս մի բան, հին չորացած արյունը լինում է սև, իսկ պարույրի վրա հայտնաբերված հետքերը կարմիր են: Մի տեսություն կա, թե արական սեռի նկար է նկարվել և այն փաթաթվել պարույրին, որպեսզի ստեղծի Հիսուսի կերպարը պարույրի վրա: Հետազոտությունների արդյունքում պարզ է դարձել, որ պարույրի վրա երկու գունանյութ կա, որ նաև օգտագործվել է 14-րդ դարում:
2.Աստղագուշակություն
Մարդիկ, ովքեր ծնվում են որոշակի ժամանակ (ամիս, օր), պատկանում են այս կամ այն աստղակերպին: Միայն պատահականություն կարելի է համարել, երբ օրվա աստղագուշակությունը համընկնում է: Այդ ինչպե՞ս կարող է պատահել, որ աստղերը մեզ պատմեն մեր իսկ ապագայի մասին: Աստղագուշակությունները սովորաբար բավականին անորոշ ձևով են ներկայացված և դրանցից կարելի է ամեն ինչ էլ ենթադրել, օրինակ` գրված է լինում «դուք այսօր նոր մարդու կհանդիպեք»: Մենք ամեն օր հանդիպում ենք նոր մարդկանց` խանութում, կանգառում: Ցանկացած օր հանդիպում ենք ինչ-որ մի նոր մարդու:
1. Անփուտ դիակներ
Անփուտ դիակներն այն դիակներն են, որ պահպանվել են առանց որևէ արհեստական միջոցի օգտագործման: Ամենահայտնին Սուրբ Բերնիդետ Սյուբարիսի դիակն է, ով մահացել է 1879 թվականին: Նրա երեսն ու ձեռքերը մոմից են պատրաստված: Միջամտությունն անհրաժեշտ է եղել, քանի որ երեսը հյուծված է եղել: