Կան բազմաթիվ առասպելներ, պատմություններ ու լեգենդներ բոլոր ժամանակների ամենագեղեցիկ և գրավիչ կանանց վերաբերյալ: Ցավոք, շատերից դիմանկարներ չկան: Գեղեցկությունը գեղագիտական չափանիշ է: Գեղեցկությունը նպատակահարմար է դատել անհատական ամբողջության տեսանկյունից, բայց սա այս գեղեցկուհիներին չի վերաբերում: Այս ցուցակում ներկայացված են գեղեցկուհիներ, որոնք ընտրված են բացառապես իրենց ֆիզիկական գրավչության համար: Ներկայացնում ենք կանանց, ովքեր իրենց ժամանակաշրջաններում համարվել են ամենագրավիչն ու ամենացանկալին:  

1. Նեֆերտիտի

Իսկապես գեղեցիկ է Նեֆերտիտիի կիսանդրին: Նրա զարդերը հետաքրքիր են ու ճաշակով ընտրված, պարանոցն էլեգանտ է, իսկ նրա դեմքի առանձնահատկությունները կարծես սահմանում են գեղեցկության վերաբերյալ ունեցած մեր չափանիշները: Կիսանդրին ավելի արտահայտիչ ու հետաքրքիր են դարձնում բացակայող աչքը և ականջի մի մասը:
 
2. Ֆրայն

Աֆրոդիտե աստվածուհին հաղթեց աստվածուհիների գեղեցկության մրցույթում ու դարձավ Տրոյական պատերազմի դրդիչ հանգամանքը: Նրան կարելի է համարել բոլոր ժամանակների գեղեցկության խորհրդանիշ, սակայն այս ցուցակը մահկանացուների ցուցակ է, ու այս դեպքում Աֆրոդիտեին ընդգրկել պետք չէ: Բարեբախտաբար, մի շատ գեղեցիկ կին կար, ով էլ հենց հանդիսանում է Աֆրոդիտեի արձանի բնորդը:
 
3. Հելենա

Հազարավոր տղամարդիկ մահացել են հանուն նրա: Շատերը նույնիսկ փորձել են առևանգել նրան: Նա անկասկած ֆենոմենալ գեղեցկություն ուներ, բայց առանց ժամանակակից դիմանկարի և պատմական ստույգ տվյալների չի կարող զբաղեցնել այս ցուցակի առաջին հորիզոնականը: Ահա թե ինչպես է նկարիչը ներկայացրել նրան ու նրա գեղեցկությունը: Նկարը հավանաբար կատարվել է Տրոյական պատերազմից 7 դար անց:

 
4. Նիարա

Նրա և առաջին երեք գեղեցկուհիների միջև մեծ տարբերություն կա: Նա շատ հայտնի թանկ վարձատրվող հույն պոռնիկ էր:

5. Բաֆշիբա 


Բաֆշիբան հնարավոր է, որ գեղեցիկ է եղել, հնարավոր է` ոչ: Նա այնքան հրապուրիչ էր, որ կարողացավ գրավել հրեաների թագավոր Դավիթի ուշադրությունը` միացյալ միապետության ժամանակ:
 
6. Սալոմե 

Սալոմե անունը կապված է Հովհաննես Մկրտիչի հետ: Ասում են, թե նա համաձայնել է պար կատարել, բայց միայն Հովհաննես Մկրտիչի գլխի դիմաց:
 
7. Կորնելիա 

Կորնելիան համարվում է կանացի առաքինության հունական խորհրդանիշ: Սա նշանակում է, որ այս կինը եղել է միայն մի տղամարդու հետ: Նա համարվել է կատարյալ մայր, դուստր ու այս ամենի հետ մեկտեղ նաև շատ գրավիչ է եղել:

8. Ջուլիա Բիրինայս 

Բիրինայսը, ով հաճախակի է ամուսնացել և մեղադրվել է արյունապղծության մեջ, ապրել է հռոմեացի իմպերատոր Տիտուսի հետ: Տիտուսը սիրահարվեց նրան ու նրանք բացեիբաց իրար հետ էին ապրում: Որոշ ժամանակ հեռացել է ու ապրել Տիտուսից հեռու, բայց 79 տարեկան հասակում կրկին վերադարձել է: 

9. Մերլին Մոնրո

Մեր ցուցակը եզրափակում է 20-րդ դարի ամենացանկալի կանացից մեկը՝ Մերլին Մոնրոն: Փայլուն դերասանուհի, ով միլիոնների կուռքն էր: Նրա գեղեցկությունը խոցում էր, իսկ աչքերի շենշող փայլը ստիպում էր իրենց առաջ թուլանալ անգամ ԱՄՆ-ի նախագահներին: Մերլինը մի միստիկ կին էր, ով կյանք մտավ փոթորկի նման և նույն աղմուկով էլ մի օր անակնկալ հեռացավ:

Որքան էլ փոփոխվեն գեղեցկության չափանիշները, միևնույն է, այս ցուցակում ընդգրկված կանայք գեղեցկության հավերժական չափանիշներ են, որոնց հասնել կամ գերազանցել դեռ շատ սերունդներ են երազելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել