Պղնձաձուլարանի տերերը գիտեն, որ որոշակի ժամանակով գործարանը չաշխատացնելու դեպքում մարդիկ համաձայնվելու են ցանկացած պայմաների՝ աղտոտման մակարդակի բարձրացումից մինչև աշխատավարձի իջեցում:
Որոշակի ժամանակի պարապուրդն ավելի էժան կնստի, քան նորմերի պահպանման ծախսերն ու աշխատավարձերի բարձրացումը:
Ժամանակն է, որ նման հիմնարկություններում աշխատող մարդիկ հասկանան իրենց ուժն ու իրական արհմիությունների միջոցով առաջ տանեն իրենց շահերը:
Իսկ եթե ձուլարանի տերերը չեն կարող լուծել այդ խնդիրները, ապա թող վաճառեն նրանց, ովքեր կարող են ապահովել աշխատողների պահանջները: Կարևորը՝ աշխատողները ճիշտ ձևակերպեն իրենց պահանջներն ու հետևողականորեն տեր կանգնեն դրանց:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել