Այս 2 բաղադրիչները կան բոլորիս խոհանոցներում։ Դրանց շնորհիվ դուք կազատվեք և՛ պիգմենտներից, և՛ կնճիռներից, և՛ մազերից։

Ձեռքերը մարմնի այն հատվածն են, որ առաջինն են մատնում տարիքը: Եթե դեմքը տարբեր քսուքների շնորհիվ կարելի է թարմացնել, ապա ձեռքերի դեպքում ամեն ինչ շատ ավելի բարդ է: Ձեռքերը կանանց այցեքարտն են:

Այս միջոցը կօգնի ձեզ լավ մաքրել, երիտասարդացնել, փայլեցնել և փափկեցնել ձեռքերը:

Ձեռքերի խնամք՝ տնային պայմաններում

Դաստակը մեր ամենախոցելի տեղն է: Այն անընդհատ գտնվում է արևի ճառագայթների և կենցաղային քիմիական նյութերի ազդեցության տակ, շատ է վնասվում: Արդյունքում դաստակի մաշկը սկսում է ծերանալ 20 տարեկանում:

Անդընդմեջ կատարվող տնային գործերն ավելի են արագացնում ծերացման գործընթացը: 30-40 տարեկանում արդեն առաջանում են պիգմենտներ:

Բարեբախտաբար, տնային պայմաններում հնարավոր է պատրաստել մի միջոց, որը ձեռքերին երիտասարդ տեսք կհաղորդի:

Ձեռքերի դիմակի բաղադրատոմս

  • 2 ճ/գ աղ (ցանկալի է ծովի)
  • 2 ճ/գ կերակրի սոդա
  • 3 ճ/գ դեմքը մաքրելու միջոց

Եթե օգտագործում եք ծովի աղ, ապա նախ՝ այն պետք է մանրացնել սրճաղացի միջոցով, խառնել այն սոդայի հետ և ավելացնել դեմքը մաքրելու միջոցը: Խառնեք այնքան, մինչև դառնա թթվասերի նման:

Երբ քսուքն արդեն պատրաստ կլինի, քսեք այն ձեռքերին: Անհրաժեշտ է քսել մատների ծայրերից սկսած մինչև արմունկը: Թեթև մերսող շարժումներով քսեք դիմակը 10 րոպե և լվացեք այն գոլ ջրով: Արդյունքը ձեզ հաճելիորեն կզարմացնի։

3-4 օգտագործումից հետո ձեռքերի վրայի բարակ մազիկները կթափվեն և էլ չեն աճի: Արդեն 1-ին օգտագործումից հետո մաշկը կսկսի փայլել: Պիգմենտները ժամանակի ընթացքում բացանում են կամ էլ առհասարակ վերանում են:
Ձեռքերի վրայի կոշտուկները միանգամից կփափկեն և կվերանան:
Այս միջոցն շատ արագ կհարթեցնի ձեռքերի մաշկը: Դրանից հետո կուտիկուլաների մասին կարելի է մոռանալ:
Այս միջոցը կարելի է օգտագործել շաբաթական մեկ անգամից ոչ ավել: Չի կարելի քսել շատ կոշտ շարժումներով և չի կարելի շատ սեղմել: Չոր մաշկի դեպքում խորհուրդ է տրվում ավելացնել ձեթ:

Ձեռքերը չչորացնելու համար ցանկալի է վերջում քսել ձեռքերի փափկեցնող քսուք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել