Panorama.am-ը գրում է.

2017 թվականին  Եվրամիության պետությունների բնակիչների 22.5%-ը կամ 112,9 մլն-ը  հայտնվել են աղքատության կամ սոցիալական մեկուսացման եզրին: Այս մասին նշված է Եվրոստատի զեկույցում:

Եվրոստատի հաշվարկի  մեթոդիկան հիմնվում է 3 համալիր չափանիշների վերլուծության հիման վրա: Առաջինը իրական եկամտի մակարդակն է, երկրորդը՝ սեփական բնակության վայրում նյութական բարիքների՝ սննդամթերքի, բնակվարձի, էլեկտրականության ու ջեռուցման համար յուրաքանչյուր ընտանիքի վճարելու կարողությունը, երրորդը՝  զբաղվածության ցածր մակարդակը:

Ըստ զեկույցի՝ 2009-2012-ին ԵՄ-ում ծայրահեղ աղքատության կամ մեկուսացման մեջ գտնվողների շուրջ 25 տոկոս ցուցանիշը տարեցտարի նվազում է՝ 2017թ-ին  հասնելով 22,5%-ի: Դա 1.2 տոկոսով ցածր է 2008-ի վերահսկիչ կետից և 1 տոկոսով՝ 2016-ից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել