Aysor.am-ը գրում է.

«Սասնա Ծռեր» կուսակցությունը կմասնակցի դեկտեմբերին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց կուսակցության համահիմնադիր Վարուժան Ավետիսյանը։

«Մասնակցության որոշումն արդեն կա, ձևաչափը դեռ պարզ չէ», - նշեց Վարուժան Ավետիսյանը։

Ինչ վերաբերում է մասնակցության ձևաչափին, Ավետիսյանն ասաց, որ բոլոր տարբերակներն էլ հնարավոր են, սակայն դեռ որոշված չէ, ընթացքը ցույց կտա։

Մամուլում այսօր հրապարակում կար, որ արտախորհրդարանական ուժերի հետ կոնսոլիդացիայի մտադրություն ունեցող Գագիկ Ծառուկյանի թիմում հակված են «Սասնա ծռերի» հետ համատեղ մասնակցել ընտրություններին։

Վարուժան Ավետիսյանն ասաց, որ նման որոշում չկա։

Թե ով կգլխավորի նախընտրական ցուցակը և նմանատիպ այլ հարցերն էլ, Վ. Ավետիսյանի խոսքով՝ ընթացքում կորոշվեն։

«Եթե ֆորսմաժորային իրավիճակներ չլինեն և բոլոր քաղաքական ուժերին չստիպեն կոնսոլիդացված ձևաչափով աշխատելու, ապա «Սասնա Ծռեր» կուսակցությունը հանդես է գալու իր ծրագրով և նպատակներով և չի հարելու որևէ կողմին», - ասաց Վ. Ավետիսյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել