Չինացին ընթրիքի համար գնած ձուկը պատահաբար զուգարանն է նետել և փորձելով այն հանել՝ խցանվել է: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:

Միջադեպը տեղի է ունեցեել Հուբեյ նահանգի Սյանյան քաղաքում, հոկտեմբերի 13-ին: Տղամարդը բացատրել է, որ ձուկն իր ձեռքից ընկել է զուգարանակոնքը, և նա ձեռքը դրա անցքն է տարել՝ ձկանը դուրս բերելու համար: Շուտով նա հասկացել է, որ չի կարողանում շարժվել, իսկ հարևանները փրկարարների են կանչել:

Վերջինները մուրճի և պտուտակահանի միջոցով կոտրել են զուգարանակոնքը: Տղամարդուն այդպես էլ չի հաջողվել բռնել ձկանը:

Չինացի օգտատերերին զարմացրել է այն, որ տղամարդը կարող էր ուտել զուգարանակոնքից դուրս բերած ձկանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել