1. Իտալիայում կա 20 մարզ: Եթե դու եղել ես այդ մարզերից մեկում կամ երկուսում, դա դեռ չի նշանակում, որ դու եղել ես Իտալիայում: 
2. Ամեն մի մարզ ունի իր բարբառը, և հարևան մարզերի բնակիչները կարող են չհասկանալ միմյանց: 
3. Սիցիլիայի, Կալաբրիայի և Կոպանիայի գործարարների մոտ 80%-ը իրենց բիզնեսից ստացվող եկամուտի մի մասը վճարում են իտալական մաֆիային: 
4. Իտալիայում չկան մանկատներ: 

5. Իտալիայում չկան թափառական կենդանիներ: 
6. Ընտանեկան կյանքում տղամարդիկ վախենում են իրենց կանանցից:
7. Եթե սրճարանում սուրճը պատվիրում են անգլերեն, ապա այն կարող է 2 անգամ թանկ գնով մատուցվել: 
8. Որքան ավելի հարավ է տեղակայված մարզը, այնքան նրա բնակիչները ավելի ընկերասեր ու մարդամոտ են:
9. Իտալացիների մեծ մասը ունեն ծովափնյա ամառանոց:
10. Իտալերեն բոլոր բառերը վերջանում են ձայնավորով: 
11. Իտալիան բնակչության ամենաբարձր կյանքի միջին տևողություն ունեցող երկրներից մեկն է: 
12. Aosta մարզում բնակիչները գրեթե չեն հասկանում և չեն խոսում իտալերեն. այնտեղ հիմնական լեզուն գերմաներենն է:
13. Իտալիայում պաշտոնական լեզուն ընդունված է Ֆլորենցիայի բարբառը, այն համընդհանուր դարձավ բոլորի համար Դանթեի «Աստվածային կատակերգությունը» գրվելուց հետո: 
14. Իտալացիները հյութեր գրեթե չեն խմում, դուք շատ ռեստորաններում չեք գտնի հյութ: 
15. Ինչպես նաև նրանք գրեթե չեն օգտագործում թունդ ալկոհոլային խմիչքներ 
16. Հիմնական ըմպելիքներն են ջուրը և գինին, երբեմն նաև գարեջուր:
17. Համաշխարհային մշակութային ժառանգության գրեթե 60%-ը գտնվում է Իտալիայում: 
18. Հարսանիքի ժամանակ ուղարկում են 1 կամ 2 հրավիրատոմս. առաջինով իրավունք են ստանում մասնակցելու եկեղեցում անցկացվող միջոցառմանը, երկրորդով՝ մասնակցելու հարսանեկան խնջույքին: 
19. Իտալիայի տարածքի 80%-ը զբաղեցնում են լեռները:
20. Իտալիան միատարր երկիր է, բնակչության 95%-ը իտալացիներ են:
21. Դեռևս կես դար առաջ պաշտոնական իտալերենը օգտագործվում էր միայն գրականության մեջ, յուրաքանչյուր մարզում խոսում էին իրենց սեփական բարբառով. իտալերենը տարածվեց հեռուստատեսության շնորհիվ: 

22. Իտալացիների 98%-ը կաթոլիկ է: 
23. Իտալիայում ամենահայտնի սպորտաձևը ֆուտբոլն է, այնուհետև հեծանվասպորտը: 
24. Իտալիայի ֆուտբոլի հավաքականը անվանվում է squadra azzurra, որը թարգմանաբար նշանակում է «Երկնագույն թիմ», իսկ թիմի խաղացողներին անվանում են azzurri՝ երկնագույններ:
25. Իտալացիները ծաղրում են այն տուրիստներին, որոնք հաճախում են կենտրոնական հրապարակներում գտնվող սրճարաններ և ահռելի գումարներ են վճարում անորակ սննդի համար: 
26. Ամենալավ ռեստորանները հաճախ չեն ունենում ցուցափեղկեր. այնտեղ կարելի է հայտնվել ուրիշների խորհրդով:
27. Ժամանակին Lamborghini-ն հայտնի էր որպես տրակտորներ արտադրող ընկերություն:
28. Իտալիայի տարածքում գոյություն ունի 2 այլ պետություն՝ Սան-Մարինոն և Վատիկանը: 
29. Իտալացիները իրենց հագուկապին մեծ ուշադրություն չեն դարձնում և հաճախ նաև հագնվում են անփութորեն, սիրում են սև գույնը. բացառություն են Միլանը, Հռոմը և մի քանի այլ տուրիստական քաղաքները:
30. Իտալիայում արգելված է գիշերը լինել լողափում, դրա համար մինչև 1000 եվրո տույժ է նախատեսվում:

31. Արգելվում է նաև տուն տանել ծովի ջուրը: 
32. Պետական համալսարաններ ընդունվելուց իտալացիները քննություն չեն հանձնում, ընդունվում են բոլորը անխտիր:
33. Իտալիայի բուհերի մեծ մասում ուսանողները քննությունները հանձնում են երբ ցանկանան՝ կախված քննություններին պատրաստվածությունից. այնտեղ քննաշրջաններ չկան: 
34. Իտալացիները չեն սիրում աշխատել, բայց նեղանում են, երբ նրանց ասում են այդ մասին: 
35. Իտալիայում արգելված է կավիճով նկարել ասֆալտի վրա: 
36. Տղամարդկան համար նորմալ է մինչև 40 տարեկանը ապրել իրենց մայրերի հետ միասին: 
37. Միս, ձուկ, երշիկ և բարձր որակի բանջարեղեն ընդունված է գնել ծանոթ վաճառողների փոքրիկ կրպակներից:
38. Շատ մարզերում ուրբաթը ընդունված է որպես տղամարդկանց օր, և ուրբաթ օրերին ռեստորաններում միայն տղամարդկանց կարելի է հանդիպել: 
39. Իտալացիները երաժշտության և թատրոնի մեծ երկրպագուներ են: 
40. Հարգելի մարդուն դիմելիս նրա ազգանվան դիմաց կարող են ավելացնել «Բժիշկ» բառը, որը սակայն չի նշանակում, որ նա ինչ-որ կապ ունի բժշկության կամ գիտական աստիճանի հետ: 

Հ.Գ. Ռուսերենից թարգմանեց «Հետաքրքիր, իմաստալի աշխարհ» էջի ադմինը :)


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել