ԱՄՆ բնակչուհին պատմել է, թե ինչպես իր սիրեցյալը չի հայտնվել հարսանիքին այն բանից հետո, երբ ինքը վճարել է միջոցառման համար։ Այս մասին հաղորդել է New York Post պարբերականը։

Սաշա Կ. ներկայացող կինը բողոքել է, որ փեսացուն, ում հետ նա մինչ այդ հինգ տարի հանդիպում էր, չի ներկայացել հարսանիքին։ Ավելին, նա խաբել է նրան, որ ռեստորան է պատվիրել և 500 դոլարի չափով կանխավճար թողել։ Իրականում կանխավճար չէր եղել, և բոլոր հյուրերին, այդ թվում հեռվից ժամանածներին, ներս չեն թողել։

Սաշան հայտարարել է, որ իր սիրտը կոտրված է, նա ոչ հարսանիք է ունեցել, ոչ էլ Հունաստանում մեղրամիս, որի համար 3 հազար դոլար էր վճարել։ Ապահովագրական ընկերությունը հրաժարվել է փոխհատուցել նրա ծախսերը։

Սաշան իմացել է փեսացուի արարքի մասին, երբ ընկերուհիների հետ հյուրանոցում պատրաստվել է միջոցառմանը։ «Մեր հարաբերությունների տասը տարիները փշրվեցին տասը րոպեյվա ընթացքում։ Ինձ թվում է՝ ես քնած եմ և մղձավանջային երազ եմ տեսնում»,– պատմել է նա։

Օգտատերերը քաջալերել են նրան, ասելով, որ նման մարդու հետ միևնույնն է անհնար էր լինելու երջանիկ կյանք կառուցելը։ «Միայն այն փաստը, որ դու ես վճարել ձեր հարսանիքի համար, արդեն բավական է, որ պարզ լինի, որ նա չէր ուզում ամուսնանալ»,– գրել է մեկնաբանողներից մեկը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել