Անցյալ տարի Եվրամիության բնակչության 22,5%-ը (112,9 միլիոն մարդ) գտնվում էր աղքատության կամ սոցիալական օտարացման շեմին։ Համապատասխան տվյալները հրապարակել է Եվրամիության վիճակագրական բյուրոն հոկտեմբերի 16-ին։

Հաղորդագրության համաձայն՝ 2017 թվականին 2008-ի համեմատությամբ ԵՄ-ում այս կատեգորիայի մարդկանց թիվը 1,2 տոկոսով իջել է։ Միևնույն ժամանակ, որոշ կոնկրետ երկրներում այս թիվն աճել է։ Այսպես՝ աղքատության շեմին հայտնվածների թիվն աճել է Հունաստանում, Իտալիայում, Իսպանիայում, Նիդերլանդներում և Կիպրոսում։

Վատագույն ցուցանիշները 2017 թվականի համար ունեն Բուլղարիան (38,9%), Հունաստանը (34,8%) և Ռումինիան (35,7%), լավագույն ցուցանիշները՝ Նիդերլանդները, Ֆինլանդիան, Չեխիան, Ֆրանսիան, Սլովենիան, Սլովակիան և Դանիան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել