168.am-ը գրում է.

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ որպես Կերչի քոլեջում տեղի ունեցած պայթյունի պատճառ է դիտարկվում ահաբեկչության վարկածը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

«Ահաբեկչության վարկածը դիտարկվում է»,-լրագրողներին ասել է Կրեմլի ներկայացուցիչը: Միանգամից մի քանի ծառայություններ են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել Կերչում տեղի ունեցածի մասին:

«Նախագահին Կերչում տեղի ունեցածի մասին զեկուցել են տարբեր ծառայություններ,-ասել է Պեսկովը:-Զոհերի եւ տուժածների վերաբերյալ տվյալները մշտապես ճշտվում են»: Պեսկովը նաեւ նշել է, որ Պուտինը ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին ու մերձավորներին: Ինչպես արդեն հաղորդվել է, Կերչի քոլեջում պայթուցիկ սարք է գործի դրվել: Նախնական տվյալներով՝ զոհվել է տասը մարդ, կա շուրջ 50 վիրավոր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել