Aysor.am-ը գրում է.

Իսրայելն ի պատասխան իր տարածքի հրթիռակոծման որոշում է կայացրել փակել բոլոր հսկիչ անցակետերը Գազայի հետ սահմանին և  եռակի՝ 9 ծովային մղոնից (16,5 կմ) մինչև 3 մղոն, կրճատել ձկնորսության գոտին Միջերկրական ծովում՝ միջատարածքի մերձակա ջրատարածքում, հայտնել է Իսրայելի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

«Պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը հրամայել է փակել «Էրեզ» հսկիչ անցակետը (օգտագործվում է քաղաքացիների անցնելու համար) և «Քերեմ Շալոմ» հսկիչ անցակետը (օգտագործվում է բեռների տեղափոխումների համար), նաև Գազայի հատվածի մոտ ձկնորսության գոտին կրճատել մինչև 3 ծովային մղոն: Իսրայելի պաշտպանության նախարարն այդ որոշումն ընդունել է Իսրայել Պետության տարածքի հրթիռակոծումից հետո», - ասված է գերատեսչության կողմից տարածված հաղորդագրության մեջ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել