Երբ Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով կատարվում է հայատյացության պետական քարոզ, հնարավոր չէ խոսել խաղաղության մասին դեռ երկար տարիներ, իսկ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» կեղծ թեզը մենք երբեք չենք ընդունելու...

Հակառակը պատերազմն է, բայց պատերազմից կորցնելու են նաև ադրբեջանական իշխանությունները և Ադրբեջանում տնտեսական ներդրումներ կատարած միջազգային այն կորպորացիաները, որոնք ունեն կոնկրետ հեռահար տնտեսական նպատակներ ընդհանուր տարածաշրջանում, երբ հարցը կունենա վերջնական կարգավորում։
Գոյություն ունեն նաև այլ միջազգային կորպորացիաներ և դրանց շահը սպասարկող այլ պետություններ, որոնք ունեն լրիվ այլ պատկերացումներ և մոտեցումներ գոնե այս ժամանակահատվածի համար։

Ձեր բոլորի համար տվյալ հարցը սկսվում և ավարտվում է բացառապես ձեր պետությունների ու միջազգային կառույցների կողմից սպասարկվող կորպորացիաների տնտեսական շահով, բայց մեզ համար դա ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏՎԻ և ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՐՑ Է, իսկ ՀԱԶԱՐԱՄՅԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՅԸ, ով իր ամբողջ գոյության ընթացքում իր ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏՎԻ և ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ համար վճարել է միշտ անգին գնով՝ իր ԿՅԱՆՔՈՎ, երբեք չի թողնելու ձեզ ի կատար ածել այն, ինչը մտածել և ծրագրել եք...

ՀԳ․ ՀԱՅԻ գենետիկ հոգեբանությունը հաշվարկել ԵՐԲԵՔ չեք կարող։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել