Տուրգենևը և Վիվարդո ընտանիքը

Ֆրանսիացի գրող Լուի Վիվարդոն և երգչուհի Պոլինա Գարսիան ամուսնացել են 1840 թվականին: Ամուսնական կյանքը ձանձրացնում էր նրանց, և երգչուհին սկսել է տարվել այլ երկրպագուներով, այդ թվում՝ Տուրգենևով: Տուրգենևն ամենուրեք նրա հետևից էր գնում՝ Բեռլին, Փարիզ, Լոնդոն, որ հնարավորինս մոտ լինի երգչուհուն: 1860-ականներին Տուրգենևը սկսել էր նրանց հետ բնակվել, բայց Պոլինան անգամ այդ ժամանակ չէր դադարում հետաքրքրվել այլ տղամարդկանցով:

Բազմասեր Նեկրասովը և Պանաևան

Նեկրասովը սիրահարվել էր Ադվատա Պանաևային, ով այդ ժամանակ ամուսնացած էր: Նրանց սերը փոխադարձ էր, իսկ կնոջ ամուսինը՝ Իվան Պանաևը դեմ չեղավ, որ նրանք երեքով միասին ապրեն: Նրանք միասին ապրել են 16  տարի և անգամ Պանաևայի հետ միասին պոեմներ են գրել:

Մայակովսկին

Նա սիրահարվել էր մի կնոջ՝ Լիլյա Բրիկին, ում հետ հարաբերություններին վերջինիս ամուսինը չէր խանգարում: Նրանց հարաբերություններից որոշ ժամանակ անց ընտանիքը սկսեց միասին ապրել: Նրանք երեքով մի տնից մյուսն էին տեղափոխվում: Հետագայում Լիլյա Բրիկը խոստովանել է, որ իրեն դուր էր գալիս սիրով զբաղվել Մայակովսկու հետ, իսկ ամուսնուն փակում էին խոհանոցում: Վերջինս դռանն էր հարվածում, լաց լինում՝ ցանկանալով նրանց միանալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել