Հունան Հրաչի Պողոսյանը ծնվել է 1964 թ.-ի մայիսի 30-ին, Երևանում։

Ավարտել է Երևանի պետական համալսարանը` իրավաբանի որակավորմամբ:

  • 1982-1984 - ծառայել է Խորհրդային բանակում:
  • 1991-1993 - աշխատել է Շահումյանի ՆԳԲ-ում որպես անչափահասների գործերով տեսչության տեսուչ, քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր, ավագ օպերլիազոր,
  • 1993-1995 - Մաշտոցի ՆԳ բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ,
  • 1995-1996 - Քրեական հետախուզության վարչությունում, որպես պետի տեղակալ,
  • 1996-1999 - Քրեական հետախուզության վարչության պետ,
  • 1999-1999 - Մաշտոցի ՆԳ բաժնի պետ,
  • 1999-2000 - Կենտրոնական ՆԳ բաժնի պետ,
  • 2000-2001 - Արաբկիրի ՆԳ բաժնի պետ,
  • 2001-2004 - Երևան քաղաքի ՆԳ վարչությունում, որպես պետի օպերատիվ գծով տեղակալ,
  • 2004-2008 - ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ,
  • 2008-2010 - զբաղեցրել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի պաշտոնը:
  • 2010 թ. մարտի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ:

Կոչումներ և պարգևներ

  • 2010 թ. ապրիլի 10-ին ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է ոստիկանության գեներալ-մայորի հատուկ կոչում:
  • 2014 թ. ապրիլի 15-ին ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է ոստիկանության գեներալ-լեյտենանտի հատուկ կոչում:
  • 1998 - Արիության մեդալ,
  • 2006-  ԼՂՀ Նախագահի հրամանագրով Մարտական ծառայության մեդալով
  • 2006 - «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալ,
  • 2010 - «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ:
  • ՀՀ Վարչապետի հուշամեդալ (2012)։

Պարգևատրվել է նաև ՀՀ ոստիկանության, ՀՀ ՊՆ, ԱԱԾ, ՌԴ ՆԳՆ բազմաթիվ գերատեսչական մեդալներով։ ՀՀ ոստիկանության պետի կողմից պարգևատրվել է մարտական զենքով։ Ամուսնացած է, ունի մեկ դուստր, երկու որդի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել