Աղքատության իսկական թվերը գիտե՞ք:
Մի հարց:
ԱՁ ունեցողները համարվում են ապահովված ընտանիք: Ասենք տանից մեկը ԱՁ է բացում, գործ դնում ու կամաց-կամաց սկսվում է խորտակվել, սկել` ոնց ճահիճում: Պարտքեր չուներ` պարտքեր են ավելանում... Դարդ չուներ` դարդ ու ցավ է ավելանում... Բանկում տոկոսները չի կարողանում փակել... Եթե մինչ այդ պրոբլեմներ քիչ ուներ, հիմա մինչև կոկորդը խրվում է պրոբլեմների մեջ:
Իմ կողքի 30 կոլեգաներից բոլորը էս վիճակում են էսօր: Որը՝ մի քիչ շատ, որն էլ՝ ավելի շատ...
Ու երբ հաշվարկում են հանրապետության անապահովների քանակը, փաստորեն վարի գնացածները հաշվի մեջ չեն: Հաստատ:
Հ.Գ. Հաշվի մեջ չէ նաև էն գյուղացին, ում դռանը մի պայթած, չաշխատող կամազ է կանգնած:
Նյութի աղբյուր՝ http://anushanahit.livejournal.com/650664.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել