Ղազախստանում գործում է օրենք, որը մանկապիղծների նկատմամբ որպես պատիժ նախատեսում է հարկադիր բուժում քիմիական ստերջացման միջոցով: Ինչպես նշել է Ղազախստանի գլխավոր դատախազությունը, անձանց նկատմամբ, ովքեր սեռական բռնություն են գործադրել անչափահասների նկատմամբ, չի կարող կիրառվել պատժի պայմանական ժամկետ, պատիժը փոխարինվել առավել մեղմով և այլն: Այս նորմը կարող է կիրառվել 18 տարին լրացած, մեղսունակ ֆիզիկական անձանց նկատմամբ, ովքեր կատարել են քրեորեն պատժելի արարք՝ ուղղված անչափահասների սեռական անձեռնմխելիությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել