Անտոն Չեխովը ռուսական գրականության ամենակարկառուն դեմքերից մեկն է։
Բացի բազում ստեղծագործություններից՝ Չեխովը նաև հայտնի է հանճարեղ և դիպուկ աֆորիզմներով, որոնցից կարելի է կյանքի դասեր քաղել։
Առաջարկում են ծանոթանալ Չեխովի 10 հանճարեղ աֆորիզմներին, որոնք շատ բան կսովորեցնեն Ձեզ։
- Համալսարանը զարգացնում է բոլոր ունակությունները, այդ թվում՝ նաև հիմարությունը։
- Ամեն ինչ գիտեն և ամեն ինչ հասկանում են միայն հիմարներն ու խաբեբաները։
- Եթե ուզում ես շատ ժամանակ ունենալ, ապա գործով զբաղվիր։
- Պետք է սեփական անձից կաթիլ-կաթիլ հեռացնել ստրուկի մտածելակերպը։
- Ոչ ոք չի ցանկանում սիրել մեր միջի սովորական մարդուն։
- Կյանքն իր բնույթով չափազանց պարզ բան է, և մարդը պետք է մեծ ջանքեր գործադրի՝ այն փչացնելու համար։
- Ասում են, որ վաղ թե ուշ ճշմարտությունը կամ արդարությունը կհաղթանակի, սակայն դա ճիշտ չէ։
- Պետք չէ խանգարել այն մարդկանց, ովքեր ցանկանում են խելագարվել։
- Չի կարելի կեղտից պահանջել, որ կեղտ չլինի։
- Խելացին սիրում է սովորել, իսկ հիմարը՝ սովորեցնել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել