Կախաղան, գելիոտինա, քառատում, գնդակահարում, այս բոլորը մահապատժի սովորական տեսակներ են։ Բայց հիմա ձեզ կներկայացնենք մահապատժի մի քանի տեսաներ ևս, որոնք սովորական կոչվել չեն կարող։

Հանրապետական հարսանիք

Մահապատժի այս տարօրինակ տեսակը հիմնականում կիրառվում էր Ֆրանսիայում։ Եթե մահպատժի պիտի ենթարկվեին կին և տղամարդ, ապա նրանց կապում էին իրար և գցում էին գետը, որպեսզի խեղտվեն։

Փղերով մահապատիժ

Փղերով մահապատիժը հիմնականում կիրառվում էր Ասիական երկրներում։ Դատապարտյալին և նախօրոք կատաղեցված փղին միասին գցում էին փակ տարածության մեջ, որտեղ կենդանին հաշվեհարդար էր դատապարտյալի հետ։

Մազատելլո

Այս մահապատիժը հիմնականում գործածվում էր Պապական շրջանում՝ 18-րդ դարում և հիմնականում կիրառվում էր ծանր հանցանք կատարած հանցագործների նկատմամաբ։ Մահապատժի էությունը կայանում էր նրանում, որ նախ դահիճը երկաթե կամ փայտյա մահակով խփում էր հանցագործի գլխին, որից հետո, եթե հանցագործը կոնտուզիա էր ստանու(և ոչ թե մահանում) նրա կոկորդը կտրում էր։

Սղոցում

Այս մոթոդը տարածված էր միջին դարերում՝ Եվրոպայում և Անգլիայում։ Հանցագործին գլխիվայր կապում էին և սկսում քոռ սղոցով մեջտեղից կտրատել։

Բամբուկով մահապատիժ

Այս մեթոդը կիրառվել է ասիական երկրներում և հիմնված էր բամբուկի արագ աժելու վրա (մեկ օրում 30սմ)։Հանցագործին նստեցնում էին բամբուկի սերմով հողի վրա և ամուր կապում էին նրան, որպեսզի նա չկարողանա շարժվել և այդպես թողնում էին ողջ գիշեր։ Գիշերվա ընթացքում բամբուկը սկսում էր աժել և մխրճվել մարմնի մեջ՝ պատճառելովզոհին անտանելի ցավեր։ Վերջում հանցագործը մահանում էր բամբուլից ստացած տասնյակ վնասվածքների պատճառով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել