
Անապատները չորացած տարածքներ են։ Կենսաբանական առումով այստեղ կան որոշակի պայմաններ որոշ բուսատեսակների և կենդանիների գոյատևման համար, բայց ֆիզիկապես այն մեծ տարածք է՝ մեծ քանակությամբ հողածածկույթով և քիչ բուսականությամբ։ Անապատները զբաղեցնում են երկրագնդի մեկ քառորդ մասը։
1. Ամենամեծ անապատն Անտարկտիդան է։
2. «Սահարա » արաբերենից թարգմանած նշանակում է «անապատ», այսինքն՝ եթե թարգմանենք «Սահարա անապատ» բառակապակցությունը, ապա կստացվի «անապատային անապատ»։
3. 1979 թվականին Սահարայում ձյուն է տեղացել։
4. Չիլիի Ատակամա անապատում երբեք անձրև չի եկել, այն համարվում է երկրագնդի ամենաչոր տեղանքը։
5. Ալյասկայում կա անապատ՝ 40 մետր բարձրությամբ ավազաթմբերով։
6. Իրանական Լուտ անապատը երկրագնդի ամենաշոգ հատվածն է։
7. Տարեկան մոտավորապես 74029 մ2 տարածք վերածվում է անապատի կլիմայի փոփոխության պատճառով։
8. 110 երկրների շուրջ 1 միլիարդ բնակչության ապրելու պայմաններին սպառնում է անապատացում։
9. Սահարա անապատի միայն 15%-ն է պատված ավազով։
10. Մոխավե անապատում կա գաղտնի լողավազան, որը կարող է օգտագործել նա, ով կգտնի այն։
11. 6 ժամվա ընթացքում երկրագնդի անապատները ստանում են այնքան արևային էներգիա, որքան երկրագնդի բնակչությունը՝ մեկ տարում։