Նուբարաշենի աղբանոցի խնդիրը լուծելու համար պետք է ձեռնարկել ոչ միայն հրատապ քայլեր (օրինակ հողով ծածկել աղբակույտերը) այլ մշակել մի համակարգ, որը թույլ կտա վերականգնել բնապահպանական նորմերին համապատասխան մթնոլորտ Նուբարաշենի վարչական շրջանում և իհարկե աղբի վերամշակման գործարան։
Ողջունելի է, որ նորընտիր քաղաքապետն այսօր այցելել է Նուբարաշենի աղբանոց և ցանկություն է հայտնել հետևողական լինել այս հարցի լուծման եղանակները գտնելու համար, սակայն կրկնեմ ևս մեկ անգամ, որ այս հարցի լուծումը հնարհավոր է միայն համակարգային ձևաչափով։

ՊՍ
Հաստատում եմ մեր ֆրակցիայի առաջարկը՝ անցկացնել արտահերթ ավագանու նիստ Նուբարաշեն վարչական շրջանում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել