Armenpress.am-ը գրում է.

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառումներով անդրադարձել է անցնող շաբաթ Երևանում անցկացված Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության միջոցառումներին և Հայաստան կատարած պաշտոնական այցի դրվագներին։

«Այս շաբաթ Հայաստանում մենք համագործակցում էինք Ֆրանկոֆոնիայի միջազգայինկազմակերպության  գործընկերների և ընկերների հետ՝ ժողովրդավարության, բազմազանության, գենդերային հավասարության և աճի խթանման ուղղությամբ, ինչնաշխատում է բոլորի համար: Վերադառնում ենք  տուն»,- նշել է Ջասթին Թրյուդոն:

Մեկ այլ գրառմամբ Կանադայի վարչապետն անդրադարձել է Երևանում Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելությանը՝ շեշտելով. «Այսօր Երևանում մենքհիշեցինք Հայոց ցեղասպանության զոհերին: Մենք երբեք չենք մոռանա նրանց»:

Նա առանձնացրել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումներն՝ ընդգծելով, որ Կանադայի և Հայաստանի նպատակն է փոխադարձ ճամփորդությունների, զբոսաշրջության և առևտրի խթանումը։ «Նիկոլ Փաշինյանի հետ այսօր շատ արդյունավետ հանդիպումներ են տեղիունենում Երևանում»,- շեշտել է Ջասթին Թրյուդոն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել