Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, պարզվում ա, սաղ մինուսների հետ մեկ տեղ նաև ստախոս ա: Տեսնելով, որ տրանսպորտի թանկացման մասին իր ելույթը ակտիվ քննադատվում ա սոցցանցում, որոշեց խմբագրել խոսքը՝ գրելով, թե ինքն էլի սխալ ա հասկացվել, մի բան էլ մեղադրեց ԶԼՄ-ներին իբր խոսքը աղավաղելու համար:
Չեմ արարել, նստել բառացի սղագրել եմ Հայկոյի հայտարարությունը, որը փաստացի ապացուցում ա, որ Հայկ Մարությանը ստում ա՝ իր հերթական բլթոցը ծածկադմբոց անելու համար:
Մի արեք, պարզապես մի արեք
SUT e, TOxeq togh ashxaten, ասողները կարան լսեն 20.21 րոպեից:
Հայկ Մարության. «Զավեշտալի է, որ 5 տարվա ընթացքում ամեն ինչի՝ անգամ լուցկու, կարագի գինը թանկացել է բացի տրանսպորտից: Այն ժամանակ օբյեկտիվ էր, որ մենք ասում էինք՝ մի թանկացրեք, այս անգամ, ըստ իս, որ չի թանկանում դա արդեն օբյեկտիվ չի: Ինձ թվում է՝ նախորդ իշխանությունն ուղղակի վախենում էր գին բարձրացնել, որպեսզի նոր ալիք չբարձրանար, բայց գուցե օբյեկտիվության պահ կա բարձրանցելու մեջ: Բայց շատ կարևոր է, որ պետք է փոխվի տրանսպորտը, տեղափոխվելու միջոցները պիտի փոխվեն և նոր խոսենք գների մասին: Գների բարձրացման կամ ոչ բարձրացման համար մենք նույնպես պետք է միասին որոշենք: Երևանի բնակիչներին պետք է ասենք՝ տրասնպորտը փոխվեց, հիմա տոմսի ինքնարժեքն այսքան է: Թիվը կոնստատնտ է, չի փոխվելու: Հիմա մենք սուբսիդավորենք դա և քաղաքացիների համար չթանականա, բայց սուբսիդավորումը միևնույնն է քաղաքային բյուջեից է գնալու և քաղաքական բյուջեով ինչ-ինչ հարցեր չի լուծվելու: Ես միշտ բերում եմ մանկապարտեզների վերանագորման օրինակը կամ չգիտեմ՝ դպրոցների բակերի բարելավման և այլն: Այսնինքն՝ այդ հարցերը չենք լուծելու և մենք սուբսիդավորելու տրասնպորտը, թե մենք ուզում ենք մի փոքր թանակա տրանսպորտը և այդ հարցրերը լուծենք»:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1422372904562150&set=a.108806035918850&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել