Պարզվում է` բույսերը ցավ են զգում, երբ մենքք ուտում ենք նրանց:
Երբ մարդկանց վրա հարձակվում են, միանում է նրանց` <<փախչիր կամ կռվիր>> (fight-or-flight) կոչվող ռեակցիան. նույնը, փաստորեն, վերաբերում է նաև բույսերին:
Հետազոտողների արած նոր հոլովակները փոխում են մարդկանց մոտեցումը բույսերի հանդեպ: Վիսկոնսին-Մեդիսոնի համալսարանի` Science թերթում հրապարակված հետազոտությունը բացահայտում է, որ երբ բույսը վնասվում է, նա իր ամբողջ օրգանիզմով մեկ արձակում է նյարդային արձագանք, որը համապատասխանում է մարդկանց և այլ կենդանիների` ցավին ուղղված արձագանքին:
Երբ մարդ վնասվածք է ստանում, նրա զգայական բջիջները ազդանշան են ուղարկում նյարդային համաակարգ, որ արձակի նյարդափոխանցիչ գյլուտամատ: Սա խթան է դառնում, որ մեր ուղեղի մի մաս արտադրի ադրենալին, որն էլ իր հերթին միացնում է ֆայթ-օ-ֆլայթ ռեակցիան:
Բույսերը չունեն նյարդային համակարգ, բայց գիտնականների նկարած հոլովակը ցույց է տալիս, որ վնասված բույսերն ունեն ֆայթ-օր-ֆլայթի իրենց տարբերակը:
Քանի որ բույսերը չունեն նյարդային համակարգ, նրանք չունեն նաև նյարդափոխանցիչներ, բայց ունեն գլուտամատ: Հոլովակում երևում է, թե ինչպես է բույսը արձակում գլուտամատ այն հատվածուծ, որտեղ թրթուռը կծում է նրան: Սա ակտիվացնում է կալցիումային ալիք` բույսի ողջ օրգանիզմով մեկ, ինչը խթան է, որ բույսն արտադրի իր սեփական սթրեսսի հորմոնը:
Հետազոտոոթյունը ցույց է տալիս, որ պահանջվում է ավելի քիչ, քան 2 րոպե, որ այդ արձագանքը տարածվի ամբողջ բույսով մեկ. այն տարածվում է մոտավորապես 1մմ/վ արագությամբ:



