Քարահունջի շուրջ
Քանի որ ես Քարահունջը կամ Զորաց քարերը որպես զբոսաշրջային պրոդուկտ ներկայացնելու մեջ իմ ավանդն եմ ունեցել շատ տարիներ առաջ, ապա մի երկու բան կուզենայի ասել այդ ուղղությամբ:
Ա. Տուրիստական պրոդուկտները միշտ չէ, որ համահունչ են քայլում գիտական խոսքի հետ: Աշխարհի տարբեր երկրների միլիոնավոր այցելուներ ապահովող վայրեր այդպիսին են դարձել հենց միֆերի շնորհիվ: Տուրիստներից ոչ մեկը չի տեսել լճում ապրող հրեշին կամ ծովում ապրող ջրահարսին, և ոչ էլ դա գիտականորեն ապացուցված փաստ է, բայց այդ վայրերը ձգում են:
Բ. Շատ հեշտ կարելի էր առանց ճշմարտության դեմ մեղանչելու թե՛ աստղադիտարանը ներկայացնել որպես վարկած և թե՛ դամբարանադաշտը՝ որպես փաստ, հատկապես որ մեկը մյուսին չեն խանգարում: Ի վերջո, նույն վայրում կարող են լինել տարբեր ժամանակաշրջանի մշակութային շերտեր:
Այս երկու մոտեցումների համադրումից կշահեին պետությունը, գիտությունը, զբոսաշրջությունը, գյուղացիությունը, մի խոսքով՝ բոլորը, բայց դրա համար պետք էր ընդամենը մտքի ճկունություն ու փոխադարձ հարգանք: Դե հիմա էլի գնաց՝ էլ գող փիսո, էլ քաչալ շուն: